Ավագանու որոշումներ
Երևան քաղաքի ավագանու որոշում
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
26 դեկտեմբերի 2017թ. N 90-Ն
ՈՐՈՇՈՒՄ
2018 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ, ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 24-Ի N190-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 14-Ի N675-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետը, 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «բ» ենթակետը.
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Սահմանել, որ.
1) Երևանի ենթակայության մանկապարտեզի ծառայությունից օգտվողների համար 2018 թվականի համար սահմանված տեղական վճարի դրույքաչափի նկատմամբ կիրառվում են արտոնություններ՝ տեղական վճարի նկատմամբ զրոյական դրույքաչափի կիրառմամբ, եթե՝
ա. երեխայի օրինական ներկայացուցիչներից մեկը մշտապես կամ փաստացի հաշվառված է Երևան քաղաքում,
բ. երեխայի ծնողը ազատամարտիկ է և (կամ) զոհված ազատամարտիկի ընտանիքի անդամ է.
գ. երեխայի օրինական ներկայացուցիչներից մեկը Հայաստանի Հանրապետության զինված ուժերում պարտադիր ժամկետային, պայմանագրային և այլ զորքերում պայմանագրային զինվորական ծառայություն են իրականացնում Երևան քաղաքում.
դ. զոհված զինծառայողի երեխա է.
ե. երկկողմանի ծնողազուրկ երեխա է.
զ. սիրիահայի երեխա է.
2) սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետում չներառված Երևանի ենթակայության մանկապարտեզի ծառայությունից օգտվողների համար 2018 թվականի համար սահմանված տեղական վճարի դրույքաչափի նկատմամբ կիրառվում են դրույքաչափի նվազեցման արտոնություններ, այն սահմանելով՝ 8000 (ութ հազար) դրամ.
3) եթե Երևանի ենթակայության երաժշտական և արվեստի դպրոցների (արտադպրոցական դաստիարակության հաստատություններ) ուսումնական պլանով նախատեսված ծառայություններից օգտվողներն են սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի պարբերություններում նշված անձինք, ապա ծառայություններից օգտվողների համար 2018 թվականի համար սահմանված տեղական վճարի դրույքաչափի նկատմամբ կիրառվում են դրույքաչափի նվազեցման արտոնություններ, դրանք սահմանելով.
ա. խորացված մասնագիտական երգեցողության ուսուցման համար՝ ամսական 8000 (ութ հազար) դրամ.
բ. գործիքային (դաշնամուր, լարային նվագարաններ, փողային և ազգային նվագարաններ, հարվածային գործիքներ, ակորդեոն, տավիղ, կիթառ) բաժիններում ուսուցման համար՝ ամսական 8000 (ութ հազար) դրամ.
գ. երգեցողության ուսուցման համար՝ ամսական 8000 (ութ հազար) դրամ.
դ. պարարվեստի ուսուցման համար՝ ամսական 8000 (ութ հազար) դրամ.
ե. կերպարվեստի ուսուցման համար՝ ամսական 8000 (ութ հազար) դրամ.
զ. սույն ենթակետի «բ» և «գ» պարբերություններում նշված ծառայություններից որևէ մեկով օգտվողները նույն «բ» և «գ» պարբերություններում նշված մեկ այլ ծառայությունից օգտվելու համար ամսական վճարում են 4000 (չորս հազար) դրամ.
4) Երևանի ենթակայության երաժշտական և արվեստի դպրոցների (արտադպրոցական դաստիարակության հաստատություններ) ուսումնական պլանով նախատեսված ծառայություններից օգտվողների կողմից մինչև 2018 թվականի հունվարի 1-ը դպրոցներին վճարվող գումարների և 2018 թվականի համար սահմանված տեղական վճարի դրույքաչափերի տարբերությունների արդյունքում վճարման խնդիրներ ունեցող մինչև 500 երեխայի հաշվարկով 2018 թվականի համար սահմանված տեղական վճարի դրույքաչափերի նկատմամբ կիրառվում է զրոյական դրույքաչափ՝ ծառայություններից օգտվողների օրինական ներկայացուցիչների դիմումի հիման վրա Երևանի քաղաքապետի որոշմամբ սահմանված կարգով.
5) Երևանի ենթակայության երաժշտական և արվեստի դպրոցների (արտադպրոցական դաստիարակության հաստատություններ) ուսումնական պլանով նախատեսված ծառայություններից օգտվողների կողմից մինչև 2018 թվականի հունվարի 1-ը դպրոցներին վճարվող գումարների և 2018 թվականի համար սահմանված տեղական վճարի դրույքաչափերի տարբերությունների արդյունքում վճարման խնդիրներ և/կամ բարձր առաջադիմություն ունեցող մինչև 400 երեխայի հաշվարկով 2018 թվականի համար սահմանված տեղական վճարի դրույքաչափերի նկատմամբ կիրառվում են նվազեցման արտոնություններ` դրանք սահմանելով 4000 (չորս հազար) դրամ, ծառայություններից օգտվողների օրինական ներկայացուցիչների դիմումի հիման վրա, Երևանի քաղաքապետի որոշմամբ սահմանված կարգով.
6) Երևանի ենթակայության թանգարանների մուտքի համար 2018 թվականի համար սահմանված տեղական վճարի դրույքաչափի նկատմամբ կիրառվում են դրույքաչափի նվազեցման կամ զրոյական դրույքաչափի արտոնություններ, դրանք սահմանելով.
7) ավտոտրանսպորտային միջոցի սեփականատեր կամ այլ օրինական տիրապետող հանդիսացող և այն ղեկավարող տեղաշարժվելու դժվարություն ունեցող հաշմանդամություն ունեցող անձի կամ այդպիսի հաշմանդամություն ունեցող անձին կամ հաշմանդամություն ունեցող երեխա (այսուհետ` հաշմանդամություն ունեցող անձ) փոխադրող տրանսպորտային միջոց ղեկավարող անձանց համար 2018 թվականի համար սահմանված տեղական վճարի դրույքաչափերի նկատմամբ կիրառվում է արտոնություն` ազատելով հաշվարկված ավտոկայանատեղի տեղական վճարի վճարումից.
8) որպես վառելիք բացառապես էլեկտրաէներգիա օգտագործող և բացառապես էլեկտրական շարժիչով աշխատող ավտոտրանսպորտային միջոցի (էլեկտրամոբիլ) սեփականատեր կամ այլ օրինական տիրապետող հանդիսացող և այն ղեկավարող անձանց համար 2018 թվականի համար սահմանված տեղական վճարի դրույքաչափերի նկատմամբ կիրառվում է արտոնություն` ազատելով հաշվարկված ավտոկայանատեղի տեղական վճարի վճարումից:
2. Սույն որոշմամբ նախատեսված արտոնությունների կիրառման համար հիմք են հանդիսանում հետևյալ փաստաթղթերը.
1) 1-ին կետի 1-ին ենթակետում նշված դեպքերում՝ Երևանի քաղաքապետին ուղղված ծառայությունից օգտվողի օրինական ներկայացուցչի դիմումը, որին կցվում են վերջինիս անձնագրի պատճենը, ծառայությունից օգտվողի ծննդյան կամ անձնագրի պատճենը և (կամ) պաշտպանության ոլորտի իրավասու պետական կամ այլ մարմնի կողմից տրամադրված տեղեկանքի և (կամ) վկայականի և (կամ) տվյալ փաստը հավաստող այլ փաստաթղթերի պատճենները.
2) 1-ին կետի 3-րդ ենթակետում նշված դեպքերում՝ Երևանի քաղաքապետին ուղղված ծառայությունից օգտվողի օրինական ներկայացուցչի դիմումը, ծառայությունից օգտվողի անձնագրի կամ ծննդյան վկայականի պատճենը, Երևանի ենթակայության երաժշտական և արվեստի դպրոցների (արտադպրոցական դաստիարակության հաստատությունների) տնօրենների կողմից տրված տեղեկանքը՝ արտադպրոցական դաստիարակության հաստատությունում տվյալ երեխայի ուսուցանելու մասին.
3) 1-ին կետի 7-րդ ենթակետում նշված դեպքում՝ սույն որոշման 1-ին կետի 7-րդ ենթակետում նշված անձանց կողմից Երևանի քաղաքապետին ուղղված դիմումը, որին կցվում են հաշմանդամություն ունեցող անձի կարգավիճակը հավաստող, այդ թվում` բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի որոշման, ավտոտրանսպորտային միջոցի տեխնիկական անձնագրի, վարորդական իրավունքի և օրենքով նախատեսված այլ անհրաժեշտ փաստաթղթերի պատճենները:
4) 1-ին կետի 8-րդ ենթակետում նշված դեպքում՝ սույն որոշման 1-ին կետի 8-րդ ենթակետում նշված անձանց կողմից Երևանի քաղաքապետին ուղղված դիմումը, որին կցվում են ավտոտրանսպորտային միջոցի սեփականության վկայականի կամ ավտոտրանսպորտային միջոցն օրինական այլ հիմքով տիրապետելու հանգամանքը հաստատող փաստաթղթերի, տեխնիկական անձնագրի պատճենները.
3. Երևան քաղաքի ավագանու 2014 թվականի հունիսի 24-ի «Ավտոկայանատեղի վճարի վճարման արտոնություն սահմանելու, Երևան քաղաքի ավագանու 2012 թվականի դեկտեմբերի 25-ի N 561-Ն և դեկտեմբերի 25-ի N 563-Ն որոշումներում լրացումներ, 2013 թվականի դեկտեմբերի 10-ի N 89-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 190-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) վերնագրից հանել «Ավտոկայանատեղի վճարի վճարման արտոնություն սահմանելու,» բառերը.
2) ուժը կորցրած ճանաչել 1-ին և 2-րդ կետերը:
4. Ուժը կորցրած ճանաչել Երևան քաղաքի ավագանու 2017 թվականի փետրվարի 14-ի «Ավտոկայանատեղի տեղական վճարի գծով արտոնություն սահմանելու մասին» N 675-Ն որոշումը:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ Տ. ՄԱՐԳԱՐՅԱՆ
2017թ. դեկտեմբերի 26
Երևան