Ավագանու որոշումներ

Պահոց

Երևան քաղաքի ավագանու որոշումներ

10.12.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
 
10 դեկտեմբերի 2013թ. N 85-Ն 

ՈՐՈՇՈՒՄ
ԵՐԵՎԱՆԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2014-2017 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ
ՔԱՌԱՄՅԱ ԾՐԱԳՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ

 

«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետին և 83-րդ հոդվածին համապատասխան՝
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Հաստատել Երևանի զարգացման 2014-2017 թվականների քառամյա ծրագիրը՝ համաձայն հավելվածի։
2. Սույն որոշմամբ հաստատված Երևանի զարգացման 2014-2017 թվականների քառամյա ծրագիրը ենթակա է հրապարակման «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 56-րդ և 63-րդ հոդվածներով սահմանված կարգով, իսկ ծրագրի հիմնական ցուցանիշները, վիճակագրական և գրաֆիկական տվյալները նաև առանձին տեղեկատուներով և գրքույկներով՝ ընդհանուր 1000 տպաքանակներով։



ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                         Տ. ՄԱՐԳԱՐՅԱՆ