Ավագանու որոշումներ
Երևան քաղաքի ավագանու որոշում
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
28 դեկտեմբերի, 2021 թվական N 503-Ա
ՈՐՈՇՈՒՄ
«ՄԱՐԱԹՈՒԿ» ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ
ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԼՈՒԾԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետով, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի զ) կետով և 25-րդ հոդվածով`
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարել «Մարաթուկ» մշակութային կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ՝ Կազմակերպություն), (գտնվելու վայրը՝ Հայաստան 0097, ք. Երևան, Նորաշեն թաղամաս հ. 16/2, գրանցման համարը՝ 271.215.55710):
2. Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում ստեղծել լուծարային հանձնաժողով։
3. Լուծարային հանձնաժողովին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 3-ամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ավարտել Կազմակերպության լուծարման գործընթացը և 20-օրյա ժամկետում լուծարումից հետո մնացած գույքը հանձնել «Երևանի քաղաքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկի տնօրինությանը:
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ Հ. ՍԱՐԳՍՅԱՆ
2021թ. դեկտեմբերի 28
Երևան