Ավագանու որոշումներ

Պահոց

Մարտ
Հունվար
Փետրվար
Մարտ
Ապրիլ
Մայիս
Հունիս
Հուլիս
Օգոստոս
Սեպտեմբեր
Հոկտեմբեր
Նոյեմբեր
Դեկտեմբեր
2025
2025
2024
2023
2022
2021
2020
2019
2018
2017
2016
2015
2014
2013
2012
2011
2010
2009

Երևան քաղաքի ավագանու որոշում

26.12.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

25 դեկտեմբերի 2018թ. N 43-Ն

 

 ՈՐՈՇՈՒՄ

ԵՐԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ
2019 ԹՎԱԿԱՆԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 8-րդ և 10-րդ հոդվածներով, 11-րդ հոդվածի 2-րդ մասով, 13-րդ և 14-րդ հոդվածներով, «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» օրենքի 8-րդ հոդվածի 7-րդ մասով և 14-րդ հոդվածով, «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին, 10-րդ հոդվածի 2-րդ և 17-րդ հոդվածի 5-րդ մասերով`
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Սահմանել Երևան համայնքում (այսուհետ` Երևան) տեղական վճարների 2019 թվականի հետևյալ դրույքաչափերը`
1) Երևանի տարածքում շենքի կամ շինության արտաքին տեսքը փոփոխող վերակառուցման աշխատանքներ կատարելու հետ կապված տեխնիկատնտեսական պայմաններ մշակելու և հաստատելու համար`
ա. մինչև 100 քառակուuի մետր ընդհանուր մակերեu ունեցող շենքերի և շինությունների համար` 50000 /հիսուն հազար/ դրամ.
բ. 100-ից մինչև 500 քառակուuի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար` 100000 /մեկ հարյուր հազար/ դրամ.
գ. 500-ից մինչև 1500 քառակուuի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար` 200000 /երկու հարյուր հազար/ դրամ.
դ. 1500 -ից և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար` 300000 /երեք հարյուր հազար/ դրամ:
2) ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերով նախատեսված շինարարության թույլտվություն պահանջող, բոլոր շինարարական աշխատանքներն իրականացնելուց հետո, շենքերի և շինությունների (այդ թվում` դրանց վերակառուցումը, վերականգնումը, ուժեղացումը, արդիականացումը, ընդլայնումն ու բարեկարգումը) կառուցման ավարտը ավարտական ակտով փաստագրման ձևակերպման համար՝
ա. մինչև 100 քառակուuի մետր ընդհանուր մակերեu ունեցող շենքերի և շինությունների համար` 50000 /հիսուն հազար/ դրամ.
բ. 100-ից մինչև 500 քառակուuի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար` 100000 /մեկ հարյուր հազար/ դրամ.
գ. 500-ից մինչև 1500 քառակուuի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար` 200000 /երկու հարյուր հազար/ դրամ.
դ. 1500 -ից և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար` 300000 /երեք հարյուր հազար/ դրամ:
3) սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով նախատեսված աշխատանքներն ավարտելուց հետո շահագործման թույլտվության ձևակերպման համար`
ա. մինչև 100 քառակուuի մետր ընդհանուր մակերեu ունեցող շենքերի և շինությունների համար` 25000 /քսանհինգ հազար/ դրամ.
բ. 100-ից մինչև 500 քառակուuի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար` 50000 /հիսուն հազար/ դրամ.
գ. 500-ից մինչև 1500 քառակուuի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար` 100000 /մեկ հարյուր հազար/ դրամ.
դ. 1500-ից և ավելի քառակուuի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար` 150000 /մեկ հարյուր հիսուն հազար/ դրամ:
4) Երևանի տնօրինության և օգտագործման ներքո գտնվող հողերը հատկացնելու, հետ վերցնելու և վարձակալության տրամադրելու դեպքերում փաստաթղթերի (փաթեթի) նախապատրաստման համար`
ա. մինչև 500 քառակուuի մետր ընդհանուր մակերեu ունեցող հողամասերի համար` յուրաքանչյուր քառակուսի մետր մակերեսի համար` 500 /հինգ հարյուր/ դրամ.
բ. 500-ից մինչև 1500 քառակուuի մետր ընդհանուր մակերես ունեցող հողամասի համար 250000 /երկու հարյուր հիսուն հազար/ դրամ, գումարած 500 քառակուսի մետրը գերազանցող յուրաքանչյուր քառակուսի մետր մակերեսի համար ևս 250 /երկու հարյուր հիսուն/ դրամ:
գ. 1500-ից և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հողամասերի համար 500000 /հինգ հարյուր հազար/ դրամ գումարած 1500 քառակուսի մետրը գերազանցող յուրաքանչյուր քառակուսի մետր մակերեսի համար ևս 50 /հիսուն/ դրամ:
5) Երևանի կողմից կազմակերպվող մրցույթների և աճուրդների մասնակցության համար` յուրաքանչյուր մասնակցի համար՝ 10000 /տասը հազար/ դրամ.
6) Երևանի վարչական տարածքում տոնավաճառներին (վերնիսաժներին) մասնակցելու համար՝ յուրաքանչյուր մասնակցի համար՝ օրական 200 /երկու հարյուր/ դրամ.
7) Երևանի կողմից աղբահանության վճար վճարողների համար աղբահանության աշխատանքները կազմակերպելու համար`
ա. բնակելի նպատակային նշանակության շենքերում և (կամ) շինություններում կոշտ կենցաղային թափոնների համար՝ բնակվող յուրաքանչյուր բնակչի համար՝ 200 /երկու հարյուր/ դրամ.
բ. ոչ բնակելի նպատակային նշանակության շենքերում և (կամ) շինություններում, այդ թվում` հասարակական և արտադրական շենքերում և (կամ) շինություններում աղբահանության վճարը սահմանվում է ըստ շինության ընդհանուր մակերեսի հետևյալ դրույքաչափերով.
 առևտրի (այդ թվում` շուկաների), հանրային սննդի և բնակչության սպասարկման այլ ծառայություններ իրականացնող շինությունների մասով մեկ քառակուսի մետր մակերեսի համար՝ 70 /յոթանասուն/ դրամ.
 հյուրանոցների և հյուրանոցային տնտեսության ծառայություններ, ինչպես նաև այլ գործունեություն իրականացնող հասարակական շինությունների մասով` մեկ քառակուսի մետր մակերեսի համար` 30 /երեսուն/ դրամ.
 արտադրական, արդյունաբերական և գրասենյակային նշանակության շինությունների մասով` մեկ քառակուսի մետր մակերեսի համար` 8 /ութ/ դրամ.
 կրթական, մշակութային, առողջապահական, սպորտային, գիտահետազոտական և նմանատիպ այլ հասարակական շինությունների մասով` մեկ քառակուսի մետր մակերեսի համար՝ 4 /չորս/ դրամ.
 շինություններում, որտեղ իրականացվում է մեկից ավելի առանձնացված տնտեսական գործունեություն, աղբահանության վճարն ամբողջությամբ հաշվարկվում է տնտեսական գործունեության համար սահմանված առավել բարձր դրույքաչափով:
գ. ոչ կենցաղային և խոշոր եզրաչափի աղբի համար ըստ ծավալի՝ մեկ խորանարդ մետր աղբի համար՝ 3000 /երեք հազար/ դրամ.
8) Երևանի կողմից իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերին շինարարական և խոշոր եզրաչափի մեկ խորանարդ մետր աղբի հավաքման և փոխադրման, ինչպես նաև աղբահանության վճար վճարողներին շինարարական և խոշոր եզրաչափի աղբի ինքնուրույն հավաքման և փոխադրման թույլտվության համար՝ 500 /հինգ հարյուր/ դրամ.
9) Երևանի կողմից կառավարվող բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային սեփականության պահպանման պարտադիր նորմերի կատարման համար`
ա. ամսական 25 /քսանհինգ/ դրամ՝ յուրաքանչյուր 1 քառակուսի մետր սեփականության իրավունքով պատկանող բնակելի տարածքի մակերեսի համար.
բ. ամսական 50 /հիսուն/ դրամ՝ յուրաքանչյուր 1 քառակուսի մետր սեփականության իրավունքով պատկանող ոչ բնակելի տարածքի մակերեսի համար.
10) Երևանի ենթակայության մանկապարտեզի ծառայությունից օգտվողների համար`մեկ երեխայի հաշվարկով ամսական 22500 /քսաներկու հազար հինգ հարյուր/ դրամ.
11)Երևանի ենթակայության արտադպրոցական դաստիարակության հաստատությունների (երաժշտական, նկարչական, արվեստի դպրոցների) ուսումնական պլանով նախատեսված ծառայությունից օգտվողների համար՝ մեկ երեխայի հաշվարկով.
ա. խորացված մասնագիտական երգեցողության ուսուցում՝ ամսական 24500 /քսանչորս հազար հինգ հարյուր/ դրամ.
բ. գործիքային (դաշնամուր, լարային նվագարաններ, փողային և ազգային նվագարաններ, հարվածային գործիքներ, ակորդեոն, տավիղ, կիթառ) բաժիններում ուսուցում՝ ամսական 20300 /քսան հազար երեք հարյուր/ դրամ.
գ. երգեցողության ուսուցում՝ 19300 /տասնինը հազար երեք հարյուր/ դրամ.
դ. պարարվեստի ուսուցում՝ 15000 /տասնհինգ հազար/ դրամ.
ե. կերպարվեստի ուսուցում՝ 9300 /ինը հազար երեք հարյուր/ դրամ.
զ. թատերարվեստի ուսուցում՝ 8700/ութ հազար յոթ հարյուր/ դրամ.
է. սույն ենթակետի «բ» և «գ» պարբերություններում նշված ծառայություններից որևէ մեկով օգտվողների կողմից նույն «բ» և «գ» պարբերություններում նշված մեկ այլ ծառայությունից օգտվելու համար տեղական վճարը սահմանվում է տվյալ ուսուցման համար սահմանված տեղական վճարի 50 %-ի չափով:
12) Երևանի ենթակայության թանգարանների մուտքի համար` 1 անձի համար՝ 1000 /մեկ հազար/ դրամ.
13) Երևանի Ազատության հրապարակում գտնվող ստորգետնյա ավտոկայանատեղիում ավտոտրանսպորտային միջոցն կայանելու համար`
ա. մինչև մեկ ժամ, ինչպես նաև մեկ ժամից ավելի կայանելու յուրաքանչյուր ժամի համար` 200 /երկու հարյուր/ դրամ.
բ. ժամը 2400-ից (0000-ից) մինչև 0900-ն կայանելու համար` 500 /հինգ հարյուր/ դրամ` միանվագ վճարելու դեպքում.
գ. 30-օրյա ժամանակահատվածում` ժամը 0800-ից մինչև 2000-ն կայանելու համար` 15000 /տասնհինգ հազար/ դրամ (աբոնեմենտ).
դ. 30-օրյա ժամանակահատվածում` ժամը 1900-ից մինչև 0900-ն կայանելու համար` 10000 /տասը հազար/ դրամ (աբոնեմենտ).
ե. 30-օրյա ժամանակահատվածում` շուրջօրյա կայանելու համար` 20000 /քսան հազար/ դրամ (աբոնեմենտ).
14) Երևանի սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման փողոցներում և հրապարակներում (բացառությամբ բակային տարածքների, ուսումնական, կրթական, մշակութային և առողջապահական հաստատությունների, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերի հարակից տարածքների) ավտոտրանսպորտային միջոցն ավտոկայանատեղում կայանելու համար՝
ա. ծառայողական ավտոկայանատեղերում, ըստ յուրաքանչյուր կայանման տեղի`
• մեկ ամսվա համար` 25000 /քսանհինգ հազար/ դրամ.
• մեկ տարվա համար (մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ)` 100000 /մեկ հարյուր հազար/ դրամ.
բ. այլ վճարովի ավտոկայանատեղում մեկ ավտոտրանսպորտային միջոցը կամ դրա կցորդը ավտոկայանատեղում ժամը 0900-ից մինչև 2400-ն կայանելու համար`
• յուրաքանչյուր մեկ ժամվա համար` 100 /մեկ հարյուր/ դրամ, որի դեպքում փաստացի կայանման ժամանակի րոպեներով հաշվարկն իրականացվում է հետևյալ կերպ՝ ավտոկայանատեղում կայանելու պահից մինչև 15 րոպե վճար կարող է չվճարվել, իսկ 15 րոպեից ավելի կայանելու համար մեկ ժամվա համար սահմանված վճարի դրույքաչափը պետք է վճարվի նախապես` կայանելու պահից 15 րոպեի ընթացքում, ընդ որում՝ կայանումը 1 ժամից ավելի տևելու դեպքում յուրաքանչյուր հաջորդ մեկ ժամի համար վճարումը պետք է կատարվի մինչև նախորդ ժամի համար կատարված վճարման ժամանակահատվածի լրանալը.
• յուրաքանչյուր մեկ օրվա համար` 500 /հինգ հարյուր/ դրամ.
• մեկ շաբաթվա համար` 1000 /մեկ հազար/ դրամ.
• մեկ ամսվա համար` 2000 /երկու հազար/ դրամ.
• մեկ տարվա համար (մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ)` 12000 /տասներկու հազար/ դրամ.
15) հատուկ տարածքում մեկ ավտոտրանսպորտային միջոցի կամ դրա կցորդի պահպանման համար տեղական վճարը գանձվում է.
ա. յուրաքանչյուր մեկ ժամվա և մեկ օրվա համար` սույն որոշման 1-ին կետի 14-րդ ենթակետի «գ» պարբերությամբ մեկ ժամվա և մեկ օրվա համար սահմանված դրույքաչափերի եռապատիկը:
16) Երևանի արխիվից փաuտաթղթերի պատճեններ տրամադրելու համար տեղական վճարը մեկ փաստաթղթի համար uահմանվում է՝ 1000 /մեկ հազար/ դրամ:
17) Երևանի կողմից անշարժ գույքի հասցեի տրամադրման համար՝
ա. 4-ից 6 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրելու դեպքում՝ 15000 /տասնհինգ հազար/ դրամ.
բ. 3 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրելու համար՝ 25000 /քսանհինգ հազար/ դրամ:
18) Երևանի ենթակայության քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնի աշխատավայրից դուրս քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցումներ կատարելու համար տեղական վճարը սահմանվում է 50000 /հիսուն հազար/ դրամ.
19) Երևանը սպասարկող անասնաբույժի ծառայությունների դիմաց տեղական վճարի դրույքաչափը սահմանվում է 1500 /մեկ հազար հինգ հարյուր/ դրամ.
20) Երևան քաղաքում քաղաքաշինական գործունեության և բարեկարգման նպատակով հատկացման /գլխավոր հատակագիծ/ մեկ հայտի տեղական վճարի դրույքաչափը սահմանվում է 49300 /քառասունինը հազար երեք հարյուր/ դրամ:
2. Սահմանել, որ.
1) սույն որոշման 1-ին կետի 1-ին, 2-րդ և 3-րդ ենթակետերի նկատմամբ ենթակա է կիրառման Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության բնակավայրերի հողերի կադաստրային գնահատման կարգը, տարածագնահատման (գտնվելու վայրի) գոտիականության գործակիցները և սահմանները հաստատելու մասին» N 1746-Ն որոշմամբ Երևանի համար սահմանված 1-ից մինչև 9-ը տարածահաշվարկային գոտիավորումը, կիրառելով 1.9 բազային (առավելագույն) գործակիցը, ընդ որում` տարածահաշվարկային 2-րդ գոտուց սկսած` յուրաքանչյուր հաջորդ գոտու նկատմամբ կիրառվում է լրացուցիչ նվազեցնող` 0.2 գործակից.
2) տեղական վճար վճարողների գրանցամատյանները վարվում են էլեկտրոնային ձևով (համակարգչային ծրագրի կամ ինտերնետային կայքի տեսքով).
3) Երևանի կողմից մատուցվող ծառայությունների համար տեղական վճարը գանձվում է ծառայության մատուցումից առաջ, ընդ որում՝ սույն որոշման 1-ին կետի 10-րդ և 11-րդ ենթակետերում նշված ծառայությունների մատուցման դիմաց տեղական վճարը գանձվում է մինչև յուրաքանչյուր ամսվա 6-ը, բացառությամբ սույն որոշման 1-ին կետի 7-րդ, 9-րդ և 15-րդ ենթակետերում նշվածների, որոնց դեպքում տեղական վճարը գանձվում է ծառայությունը մատուցելուց հետո.
4) սույն որոշման 1-ին կետի 11-րդ ենթակետում նշված ծառայությունների դիմաց վճարման ենթակա տեղական վճարի ամսական դրույքաչափը վճարվում է 2019 թվականի 10 ամսվա ընթացքում մատուցած ծառայությունների դիմաց (2019 թվականի հունվարի 1-ից մինչև 2019 թվականի հուլիսի 1-ը և 2019 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը ուսուցման համար).
5) սույն որոշմամբ սահմանված ծառայությունների մատուցումը կարող է մերժվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դրանց տրամադրման համար նախատեսված փաստաթղթերը չներկայացնելու և (կամ) տեղական վճարի գումարը չվճարելու դեպքում:
3. Երևանի քաղաքապետին՝ ապահովել տեղական վճարների դրույքաչափերի, վճարման կարգի և ժամկետների, ամսվա ընթացքում տեղական վճարների յուրաքանչյուր տեսակի մասով փաստացի ստացված եկամուտների, ինչպես նաև Երևանի ավագանու սահմանած արտոնություններ ստացած անձանց և համապատասխան գումարների վերաբերյալ իրազեկումն Երևանի պաշտոնական համացանցային www.yerevan.am կայքում:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                  Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ

 

2018թ. դեկտեմբերի 25
Երևան