Ավագանու որոշումներ

Պահոց

Երևան քաղաքի ավագանու որոշումներ

30.04.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

30 ապրիլի 2014թ. N 149-Ա

 

ՈՐՈՇՈՒՄ
ԱՆԱՍՏԱՍ ՄԻԿՈՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԸ ՀԱՎԵՐԺԱՑՆՈՂ ՀՈՒՇԱՐՁԱՆԻ
ՏԵՂԱԴՐՄԱՆԸ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի օգոստոսի 31-ի «Հայաստանի Հանրապետությունում պետական և հասարակական նշանավոր գործիչներին նվիրված հուշարձանների իրականացման կարգը հաստատելու մասին» N 551 որոշմամբ հաստատված կարգի 2-րդ կետը՝
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
Տալ համաձայնություն պետական, քաղաքական գործիչ Անաստաս Միկոյանի հիշատակը հավերժացնող հուշարձանը Երևան քաղաքի Իսահակյան-Կորյունի փողոցների միջանկյալ՝ Գ. Քոչարի փողոցին զուգահեռ պուրակում տեղադրելու համար։

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                          Տ. ՄԱՐԳԱՐՅԱՆ