Ավագանու որոշումներ

Պահոց

Երևան քաղաքի ավագանու որոշում

21.03.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

19 մարտի 2018թ. N 129-Ն

 

ՈՐՈՇՈՒՄ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ
ԿԱՏԱՐՄԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով անկախ աուդիտոր «Ասատրյանս» ՍՊԸ-ի ուսումնասիրության արդյունքները և եզրակացությունը, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետին, 82-րդ հոդվածին համապատասխան`
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Հաստատել Երևան քաղաքի 2017 թվականի բյուջեի կատարման հաշվետվությունը` համաձայն NN 1 - 5 հատվածների։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը։

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                  Տ. ՄԱՐԳԱՐՅԱՆ

 

2018թ. մարտի 19
Երևան