Ծնվել է 1981թ. հուլիսի 2-ին, Երևանում:
1987-1997թթ. սովորել է Ղազարոս Աղայանի անվան հ.63 միջնակարգ դպրոցում:
1997-2003թթ. սովորել է Երևանի տնտեսաիրավագիտական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում, ստացել բակալավրի աստիճան՝ իրավաբան մասնագիտությամբ:
2000-2002թթ․ ծառայել է ՀՀ Զինված ուժերում, զորացրվելուց հետո ստացել է պահեստազորի կապիտանի զինվորական կոչում:
2003-2007թթ․ ծառայել է ՀՀ ՊՆ ՌՈ, ՕԾԲ-ում:
2009-2011թթ․ ծառայել է ՀՀ Ոստիկանությունում:
2010-2012թթ․ սովորել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում, ստացել կառավարման մագիստրոսի աստիճան՝ «ֆինանսական մենեջմենթ» մասնագիտությամբ։
2012-2017թթ․ եղել է «Ռոյալ Արմենիա» ՀՁ ՍՊԸ-ի փոխտնօրենը:
2019-2022թթ․ եղել է «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալը:
2022թ․ նշանակվել է Երևանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավար:
2023թ. նշանակվել է նույն վարչական շրջանի ղեկավար:
Ամուսնացած է, ունի երկու զավակ։