Ծնվել է 1977թ. դեկտեմբերի 24-ին, Երևանում։
1984-1994թթ. սովորել է թիվ 177 դպրոցում։
1994թ. ընդունվել է Երևանի ժողտնտեսության ինստիտուտի «ֆինանսահաշվային» ֆակուլտետի «հաշվապահական հաշվառում և աուդիտ» բաժին, որն ավարտել է 1999թ.։
1999թ.-ից աշխատել է Ավանի թաղապետարանի ֆինանսական բաժնում՝ որպես 1-ին կարգի մասնագետ,
01.11.2002թ.՝ նույն բաժնում՝ որպես գլխավոր մասնագետ,
15.01.2004թ.՝ նույն բաժնում՝ որպես գլխավոր հաշվապահ,
02.06.2009թ.՝ որպես ֆինանսական և հաշվապահական հաշվառման բաժնի պետ։
03.08.2009թ.-ից մինչ օրս Երևանի Ավան վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ֆինանսական բաժնի պետն է։
Պարգևատրվել է Երևանի քաղաքապետի պատվոգրերով և շնորհակալագրերով։
Ամուսնացած է, ունի մեկ երեխա: