Ծնվել է 1978թ. մարտի 13-ին, Երևանում:
1985- 1995թթ. սովորել և ավարտել է Բելինսկու անվան հ.38 միջնակարգ դպրոցը:
2022թ. ավարտել է Երևանի ճարտարապետության և շինարարության պետական ինստիտուտը և ստացել մագիստրոսի կոչում:
2010-2014թթ. աշխատել է Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի բաժնում՝ որպես գլխավոր մասնագետ, այնուհետև նշանակվել Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի պետ:
Ստացել է Հայաստանի Հանրապետության համայնքային ծառայության 1-ին դասի առաջատար ծառայողի դասային աստիճան:
2014թ. նշանակվել է «Երևանի Հ.89 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրեն:
2022թ. եղել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարը:
2023թ. ապրիլի 13-ին նշանակվել է Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի պետ:
Ունի առաջին դասի առաջատար ծառայողի դասային աստիճան:
2023թ. նոյեմբերի 27-ին նշանակվել է Աջափնյակ վարչական ջրջանի ղեկավարի տեղակալ:
Արժանացել է Երևանի քաղաքապետի և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պատվոգրերի և շնորհակալագրերի:
Ամուսնացած է, ունի երկու զավակ: