Պահոց

Հրավիրում ենք մասնակցելու «ԵՄ-ն Երևանի համար. Արևային համայնք» ծրագրի 2-րդ փուլին

09.08.2019

Հարգելի՛ բնակիչներ, բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների ներկայացուցիչներ,

«ԵՄ-ն Երևանի համար. Արևային համայնք» ծրագրի աշխատանքային խումբը հրավիրում է մասնակցելու «ԵՄ-ն Երևանի համար. Արևային համայնք» ծրագրի 2-րդ փուլին:
Ծրագրի շրջանակում նախատեսվում է շուրջ 90 բազմաբնակարան շենքերի տանիքներին տեղադրել արևային ֆոտովոլտային համակարգեր, իսկ մուտքերում անցկացնել նոր էներգախնայող լուսավորության համակարգ: Կփոխարինվեն նաև բակային լուսավորության լուսատուները, ինչպես նաև բազմաբնակարան շենքերի անապահով մի շարք ընտանիքների կտրամադրվեն էներգախնայող լուսատուներ:
Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է բազմաբնակարան շենքի կառավարման մարմնի կողմից (համատիրություն) լրացնել ու հաստատել դիմում-հայտը և պարտավորագիրը:
Այնուհետ դիմում-հայտը և պարտավորագիրը պետք է ներկայացնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչություն մինչև 2019 թվականի օգոստոսի 30-ը՝ ժամը 16:00-ն:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար զանգահարել 011 514-227 հեռախոսահամարով կամ ուղարկել նամակ EU4YSC@yerevan.am էլ. փոստին:
Կից ներկայացվում են օրինակելի ձևերը.
1. Դիմում-հայտ
2. Պարտավորագիր
3. Շենքերի ընտրության չափորոշիչներ

Տեղեկացնենք, որ հայտը կարող է որակազրկվել, եթե շենքը չի համապատասխանում առանցքային որևէ չափանիշի: Գնահատման համար մեր փորձագետների թիմը կայցելի շենքեր` տվյալների հավաքագրման և ուսումնասիրման նպատակով: