Պահոց

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

04.02.2022

2022 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 8-ԻՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ

ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ ԳՈՒՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Համաձայն Երևան քաղաքի ավագանու կանոնակարգի 26-րդ կետի` 2022 թվականի փետրվարի 8-ին՝ ժամը 11:00-ին, գումարվելու է Երևան քաղաքի ավագանու 8-րդ նստաշրջանի 1-ին նիստը.


ՕՐԱԿԱՐԳԻ ՆԱԽԱԳԻԾ

 

1. Երևանի ավագանու 8-րդ նստաշրջանի 1-ին նիստի օրակարգը հաստատելու մասին:
2. Երևանի ավագանու 8-րդ նստաշրջանի ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի կազմը հաստատելու մասին:
3. Երևան քաղաքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 28-ի N497-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին:
4. Հուշատախտակների տեղադրման մասին:
5. Երևան քաղաքի ավագանու 2018 թվականի հոկտեմբերի 29-ի N10-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին:
6. Հողամասերի փոխանակությանը համաձայնություն տալու մասին:
7. Երևան համայնքի սեփականություն համարվող Շիրակի փողոցի հ.2ա/2 շենքի հ.604 բնակարանն անհատույց օտարելու մասին:
8. Գույք նվիրաբերելու մասին:
9. Կազմակերպված ծառայողական ավտոկայանատեղերի շահագործումը շարունակելու իրավունք տալու մասին:
10. «ՆԻԿՈՂՈՍՅԱՆ ԳՐՈՒՊ» ՍՊ ընկերությանը ծառայողական ավտոկայանատեղ կազմակերպելու իրավունք տալու մասին:
11. Երևան քաղաքում Լևոն Ներսիսյանի անվամբ փողոց անվանակոչելու մասին:
12. Գույքը որպես նվիրաբերություն ընդունելու մասին:
13. Երևանի քաղաքապետի 2021 թվականի դեկտեմբերի 3-ի N4295-Ա որոշումը և «Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի համալիր մարզադպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը հաստատելու մասին:

14. «Երևանի Կենտրոնի աթլետիկայի մանկապատանեկան մարզադպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության լուծարման մասին:
15. «Երևանի Կենտրոնի մանկապատանեկան համալիր մարզադպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության լուծարման մասին:
16. «Երևանի Շենգավիթի սեղանի թենիսի և թենիսի մանկապատանեկան մարզադպրոց», «Երևանի Շենգավիթի ակրոբատիկայի և գեղարվեստական մարմնամարզության մանկապատանեկան մարզադպրոց» և «Շենգավիթի նետաձգության մարզակումբ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունները վերակազմակերպելու, «Շենգավիթի համալիր մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության անվանափոխման և կանոնադրությունը նոր խմբագրությամբ հաստատելու մասին:
17. Լուսինե Մխոյանի Երևան քաղաքի ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին:
18. Գևորգ Սիմոնյանին Երևանի քաղաքապետի տեղակալ նշանակելու մասին:
19. Սուրեն Գրիգորյանին Երևանի քաղաքապետի տեղակալ նշանակելու մասին:
20. Ստեփան Մաչյանին Երևանի քաղաքապետի տեղակալ նշանակելու մասին:
21. Երևան քաղաքի ավագանու ֆինանսավարկային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրելու և Երևան քաղաքի ավագանու 2019 թվականի ապրիլի 23-ի N79-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին:
22. Երևան քաղաքի ավագանու ֆինանսավարկային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ ընտրելու և Երևան քաղաքի ավագանու 2019 թվականի ապրիլի 23-ի N80-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին:
23. Երևան քաղաքի ավագանու քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ ընտրելու և Երևան քաղաքի ավագանու 2021 թվականի փետրվարի 9-ի N322-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին:
24. Երևան քաղաքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 28-ի հ.499-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին:
25. Երևան քաղաքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 28-ի հ.500-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին:
26. «Երևանի հ.171 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունն անվանակոչելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծը:
27. Հողամասերի նպատակային նշանակությունները փոխելու մասին:
28. Հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին:
29. Հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին:
30. Հողամասն որպես նվիրատվություն ընդունելու մասին:
31. Երևան համայնքի սեփականություն հանդիսացող՝ Երևան համայնքի Հ.Թևոսյան փողոցի հ.9 հասցեում գտնվող արտադրական շինությունները քանդելու մասին:

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ