Պահոց

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

24.12.2021

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2021 ԹՎԱԿԱՆԻ
ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-ԻՆ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ ԳՈՒՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասով, Երևան քաղաքի ավագանու 2009 թվականի հունիսի 18-ի N1-Ն որոշմամբ ընդունված կանոնակարգի 115-րդ կետով, Երևանի քաղաքապետի 2021 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ 4563-Ա որոշմամբ.
2021 թվականի դեկտեմբերի 28-ին, ժամը 11.00-ին կգումարվի Երևան քաղաքի ավագանու արտահերթ նիuտ՝ հետևյալ օրակարգով.
1) Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ նշանակելու մասին:
2) Երևան համայնքի սեփականություն հանդիսացող՝ Երևան քաղաքի Գյուրջյան փողոցի 11/9 հասցեում գտնվող անշարժ գույքը քանդելու մասին:
3) «Նոր բարեկարգում» փակ բաժնետիրական ընկերության լուծարման մասին:
4) Երևան քաղաքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 23-ի N310-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին:
5) Երևան քաղաքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 23-ի N310-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին:
6) Երևան քաղաքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 23-ի N310-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին:
7) Երևան քաղաքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 23-ի N310-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և գումար հատկացնելու մասին:
8) Երևան համայնքում տեղական տուրքերի 2022 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին:
9) Երևան համայնքում տեղական վճարների 2022 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին:
10) Երևան համայնքում 2022 թվականի տեղական տուրքերի գծով արտոնություններ սահմանելու մասին:
11) Երևան համայնքում 2022 թվականի տեղական վճարների գծով արտոնություններ սահմանելու մասին:
12) Երևան քաղաքի 2022 թվականի բյուջեն հաստատելու մասին:
13) Երևանի զարգացման 2022 թվականի ծրագրի հաստատման մասին:
14) Երևան քաղաքի սեփականություն հանդիսացող գույքը օգտագործման տրամադրելու և օտարման 2022 թվականի ծրագրի վերաբերյալ:
15) Երևան համայնքի սեփականություն համարվող բնակարանն անհատույց օգտագործման տրամադրելու մասին:
16) Երևան համայնքի սեփականություն համարվող բնակարանն անհատույց օգտագործման տրամադրելու մասին:
17) Երևան համայնքի սեփականություն համարվող Արարատյան փողոցի հ.76 շենքի հ.22 բնակարանն անհատույց օտարելու մասին:
18) Երևան քաղաքի ավագանու 2018 թվականի հոկտեմբերի 29-ի N10-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին:
19) «Մարաթուկ» մշակութային կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության լուծարման մասին:
20) Երևան քաղաքի ավագանու 2021 թվականի սեպտեմբերի 14-ի N439-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին:
21) Գույքը որպես նվիրաբերություն և նվիրատվություն ընդունելու մասին:
22) «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության փոփոխությունը հաստատելու մասին:


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ