Պահոց

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

18.05.2021

2021 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 25-ԻՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ

ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ ԳՈՒՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Երևան քաղաքի ավագանու կանոնակարգի 26-րդ կետի` 2021 թվականի մայիսի 25-ին՝ ժամը 11:00-ին, գումարվելու է Երևան քաղաքի ավագանու 6-րդ նստաշրջանի 4-րդ նիստը.

 

ՕՐԱԿԱՐԳԻ ՆԱԽԱԳԻԾ

 

1. Երևանի ավագանու 6-րդ նստաշրջանի 4-րդ նիստի օրակարգը հաստատելու մասին:
2. Գևորգ Աճեմյանի Երևան քաղաքի ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին:
3. Երևան քաղաքի ավագանու 2018 թվականի նոյեմբերի 13-ի N18-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին:
4. Երևան քաղաքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 23-ի N310-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին:
5. «Փարկինգ Սիթի Սերվիս» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի տեղաբաշխման արդյունքները և կանոնադրության փոփոխությունը հաստատելու մասին:
6. Երևան համայնքի սեփականություն համարվող 50 տոկոսից ավելի բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների կողմից 2020 թվականի տարեկան գործունեության արդյունքներով առաջացած զուտ շահույթի բաշխման ուղղությունները և Երևանի բյուջե վճարման ենթակա շահութաբաժինների չափերը հաստատելու մասին:
7. Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի փետրվարի 12-ի N604-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին:
8. Հովհաննես Վազգենի Սարուխանյանին «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչում շնորհելու մասին:
9. «Երևանի Նոր Նորք վարչական շրջանի կենտրոնական գրադարան» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունն անվանակոչելու և կանոնադրության մեջ փոփոխություններ կատարելու մասին:
10. Աղբահանության վճարի արտոնություն սահմանելու մասին:
11. Երևան քաղաքի վարչական շրջանների ղեկավարներին լիազորություններ պատվիրակելու և Երևան քաղաքի ավագանու 2010 թվականի մարտի 18-ի N71-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին:
12. «Ֆորտունա Տրեյդ» ՍՊ ընկերությանը ծառայողական ավտոկայանտեղ կազմակերպելու իրավունք տալու մասին:
13. «Երևանի հ.100 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունն անվանակոչելու մասին:
14. Երևան քաղաքի ավագանու 2011 թվականի փետրվարի 8-ի N182-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին:
15. «Ա. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարան» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության մեջ փոփոխություն կատարելու մասին:
16. Հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին:
17. Հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին:
18. Հողամասերի նպատակային նշանակությունները փոխելու մասին:
19. «Հրազդան գետի և Երևանյան լճի առափնյա տարածքների մաքրման բնապահպանական 2022 թվականի ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման առաջնայնությունները և դրանց ֆինանսական համամասնությունները» ծրագիրը հաստատելու մասին:

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ