«ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՀՐԱՎԵՐ
Սույնով Երևանի քաղաքապետարանը հրավիրում է բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց մասնակցելու՝ 2021 թվականի հոկտեմբերի 22-ից նոյեմբերի 5-ը ներառյալ կազմակերպվող՝ «Երևան քաղաքի 2022 թվականի բյուջեի մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագծի վերաբերյալ հանրային քննարկումներին:
Շահագրգիռ անձինք Երևանի պաշտոնական համացանցային կայքում և Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հրապարակված նախագծի վերաբերյալ կարող են մինչև 2021 թվականի նոյեմբերի 5-ը ներկայացնել իրենց առաջարկություններն ու դիտողությունները, որոնք կարող են թողնվել համացանցային կայքում, www.e-draft.am-ում կամ ուղարկվել համապատասխան էլեկտրոնային հասցեով (fin.gorc@yerevan.am), ինչպես նաև կարող են գրավոր ներկայացվել Երևանի քաղաքապետարան:
Հանրային քննարկումների ընթացքում 2021 թվականի նոյեմբերի 9-ին՝ ժամը 15.00-ին, Արգիշտիի փողոց հ.1 հասցեում գտնվող Երևանի քաղաքապետարանի վարչական շենքի 5-րդ հարկի բրիֆինգների դահլիճում տեղի կունենան հանրային բաց լսումներ:
Լսումներին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2021 թվականի նոյեմբերի 8-ը ներառյալ՝ ներկայացնել դիմում:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար զանգահարել (011) 514-370 հեռախոսահամարով:
Երևանի քաղաքապետարան