Ծնվել է 1969թ. սեպտեմբերի 9-ին, Երևանում:
1986թ. ավարտել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հ. 84 միջնակարգ դպրոցը:
1996թ. ավարտել է Երևանի Մ. Հերացու անվան բժշկական համալսարանի բուժական ֆակուլտետը:
1999թ. ավարտել է Առողջապահության ազգային ինստիտուտի օրդինատուրան, վիրաբույժ է և առողջապահության կազմակերպիչ:
2002թ. ավարտել է ՀՀ կառավարման ակադեմիան, ունի պետծառայողի որակավորում, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մասնագետ է:
2004թ. ԱՄՆ Պետդեպարտամենտի «Միջազգային այցելուներ» ծրագրով մասնակցել է ԱՄՆ նախագահական ընտրարշավին:
2009թ ավարտել է «Գլաձոր» կառավարման համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը:
2014թ. մասնակցել է «Արդարադատության ակադեմիայի» դասախոսների համար կազմակերպված «ՄԻԵԿ և ՄԻԵԴ նախադեպային իրավունքի ամրապնդումը Հայաստանում» թեմայով դասախոսություններին:
1987-1989թթ. ծառայել է խորհրդային բանակում:
1990-1997թթ. կամավոր մասնակցել է Հայաստանի և Արցախի սահմանների պաշտպանությանը: 1992թ. վիրավորվել է:
1993թ. «Երկրապահ կամավորականների միություն» հասարակական կազմակերպության հիմնադիր-անդամ է:
1986-1998թթ. աշխատել է Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտում՝ որպես սանիտար, բուժ. եղբայր, բժիշկ:
1998-2001թթ. եղել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալը:
2000թ. ղեկավարել է ՀՀ կառավարությանն առընթեր մարդասիրական օգնության հանձնաժողովի առողջապահության, հումանիտար ճանապարհով ստացվող բժշկական նշանակության ապրանքների վերագնահատող հանրապետական հանձնաժողովները:
2000-2001թթ. ղեկավարել է «Ժողովրդագրական-առողջապահական հետազոտություն» ծրագիրը` ՀՀ առողջապահության նախարարության և ԱՄՆ «MAKRO internacional inc.» կազմակերպության հետ համատեղ կազմակերպված «Ընտանիքի առողջության պահպանման հաղորդակցության ծրագիրը»` Ջոնս Հոփքինս համալսարանի բնակչության հետ հաղորդակցման ծառայությունների Հայաստանի մասնաճյուղի հետ իրականացվող:
2001թ. անդամագրվել է «Տանիք» իրավապաշտպան հասարակական կազմակերպությանն ու «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության հասարակական խորհրդին»:
2001-2017թթ. եղել է «Հանրապետություն» կուսակցության կենտրոնական գրասենյակի աշխատակազմի ղեկավարը:
2003թ. անդամագրվել է «Իրավաբաններն ընդդեմ խոշտանգման» իրավապաշտպան հասարակական կազմակերպությանը:
2009 և 2018թթ. Երևան քաղաքի ավագանու ընտրություններում առաջադրվել է ավագանու թեկնածու:
2009-2011թթ. աշխատել է «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունում՝ որպես փորձագետ:
2010թ. նշանակվել է ՀՀ փաստաբանների պալատի գիտավերլուծական կենտրոնի սահմանադրական արդարադատության հարցերի հանձնաժողովի նախագահ:
2010թ. դասավանդել է Փաստաբանների դպրոցում և Փաստաբանների պալատում:
2011թ. հիմնադրել է «Իրավունքի գերակայություն» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը և նախագահել մինչև 2017թ. ապրիլը:
2011-2012թթ. եղել է «Իրավունքի գերակայություն» ՀԿ-ի «Խոսքի ազատությու՞ն, թե դեֆամացիա. որտե՞ղ է հավասարակշռությունը» ծրագրի փորձագետը:
2012թ. եղել «Իրավունքի գերակայություն» ՀԿ-ի «Մարդու իրավունքների պաշտպանության` մենթորություն» ծրագրի փորձագետը, ստրատեգիական դատավարությունների իրականացման իրավաբան-փորձագետը:
2014-2017թթ. աշխատել է որպես անհատ ձեռնարկատեր-իրավաբան:
2015-2017թթ. եղել է «Իրավունքի գերակայություն» ՀԿ-ի «Ճանապարհատրանսպորտային փոխհարաբերություններում իրավական պաշտպանության արդյունավետ մեխանիզմի գործարկում և իրավական դաշտի բարելավում» ծրագրի փորձագետը:
2015-2017թթ. եղել է հեղինակավոր իրավապաշտպանների կողմից հիմնադրված «Արդարություն խմբի» անդամ:
2016թ. համակարգել է «Ադրբեջանի Հանրապետության կողմից ռազմական միջամտության հետևանքով Արցախի և Հայաստանի քաղաքացիների իրավունքների պաշտպանություն» ծրագիրը և եղել փորձագետ:
1999, 2003, 2007, 2017, 2018, 2021 թվականներին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններում առաջադրվել է պատգամավորության թեկնածու` համամասնական ընտրակարգով:
2017թ. «Ելք» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով ընտրվել է ՀՀ ԱԺ պատգամավոր:
2018թ. մայիսի 12-ից մինչև 2019թ. հունիսի 12-ը եղել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը:
2019թ. հունիսի 15-ից մինչև 2020թ. դեկտեմբերն աշխատել է ««Արա Ղազարյան» իրավաբանական գրասենյակ» ՍՊԸ-ում:
2019թ. հունիսի 17-ից մինչև 2020թ. կամավոր հիմունքներով աշխատել է «Իրավունքի գերակայություն» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունում՝ որպես իրավաբան:
2020թ. դեկտեմբերից մինչ օրս անհատ ձեռնարկատեր-իրավաբան է:
2020թ. միջազգային ատյաններում իրականացնում է Ադրբեջանի կողմից Արցախի դեմ նախաձեռնված լայնածավալ պատերազմի ընթացքում, դրան հաջորդած ժամանակահատվածում գերության մեջ հայտնված զինծառայողի և ձերբակալված քաղաքացիական անձանց, իրավունքի խախտման զոհերի իրավունքների պաշտպանություն, այդ թվում՝ դատական:
ՀՀ նախագահի 20.09.1996թ. հրամանագրով արժանացել է «Արիության համար» մեդալի:
Արժանացել է կառավարական, գերատեսչական, գերատեսչական-միջազգային և ոչ կառավարական կազմակերպությունների զանազան պարգևների, պատվոգրերի, շնորհակալագրերի:
2011թ. արժանացել է «Ամալյա Կոստանյանի անվան մրցանակի»` սկզբունքային ու խիզախ գործունեության և քաղաքացիական հասարակության զարգացման գործում նշանակալի ներդրման համար, Տեղեկատվության ազատության մրցանակաբաշխության ժյուրիի կողմից ճանաչվել է 2006թ. տեղեկատվություն ստանալու իրավունքը լավագույնս կիրառած քաղաքացի, իսկ 2013 թվականին` տեղեկատվության ազատության խախտված իրավունքի համար ամենահամառ ու հետևողական պայքարող իրավապաշտպան և արժանացել է «Ոսկե բանալի» մրցանակների:
2009թ. ՀՀ փաստաբանների պալատը շնորհել է «Պալատի պատվավոր անդամի» կոչում:
2014թ. Հայաստանում արևմտյան մի շարք երկրների դեսպանությունների և ԵԱՀԿ-ի գրասենյակի կողմից մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում նշանակալից ջանքերի համար արժանացել է «2014թ. համընդհանուր իրավունքների մրցանակի»:
2016թ. Հայաստանում ԱՄՆ դեսպանատան կողմից արժանացել է «Տարվա իրավապաշտպան» տիտղոսին:
2022թ. Ֆրանսիայի Մոնպելիեի փաստաբանների կոլեգիայի կողմից մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում արժանացել է «Ժան-Կլոդ Բարրելի» մրցանակին:
2023թ. սեպտեմբերի 17-ին կայացած Երևանի ավագանու հերթական ընտրություններում «Հանրապետություն» կուսակցության համամասնական ցուցակով ընտրվել է Երևանի ավագանու անդամ։
Ամուսնացած է, ունի չորս զավակ: