Նորություններ
Երևանի մետրոպոլիտենը կաշխատի նոր ժամանակացույցով
ՏրանսպորտԵրևանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենը մայիսի 13-ից կաշխատի նոր ժամանակացույցով. մետրոպոլիտենն աշխատանքները կսկսի ժամը 07։00-ից և կավարտի կեսգիշերին:
Երևան կբերվի 171 նոր ավտոբուս և 15 նոր տրոլեյբուս
ՏրանսպորտԵրևանի տրանսպորտային հավաքակայանը 6 ամսվա ընթացքում կհամալրվի 15 նոր տրոլեյբուսով և 8.5 մետրանոց 171 նոր ավտոբուսով:
Հանրային տրանսպորտի միասնական տոմսային համակարգ
ՏրանսպորտԵրևանյան հանրային տրանսպորտը սպասարկող շուրջ 660 շարժակազմում արդեն տեղադրվել են միասնական տոմսային համակարգի հատուկ սարքեր
Երևանյան 65 երթուղիներից 13-ի շարժն արդեն հասանելի է «Յանդեքս» և «Յանդեքս ԳՈ» քարտեզներում
ՏրանսպորտԵրևանի բնակիչները «Յանդեքս» և «Յանդեքս ԳՈ» քարտեզների միջոցով իրական ժամանակում արդեն կարող են տեսնել նաև համար 7, 18, 23 և 31 երթուղիների շարժը. ավտոբուսները կահավորվել են անհրաժեշտ սարքավորումներով: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ երևանյան 65 երթուղիներից 13-ի տեղաշարժն արդեն հասանելի է առցանց հարթակում: Առաջիկա օրերին բջջային հավելվածներում հասանելի կդառնա ևս ութ՝ 97, 56, 99, 30, 28, 50, 51, 52 երթուղիների վերաբերյալ տեղեկատվությունը:
Երևանյան հանրային տրանսպորտում մեկնարկել է միասնական տոմսային համակարգի ներդրման հիմնական ծրագիրը
ՏրանսպորտԵրևանյան հանրային տրանսպորտում միասնական տոմսային համակարգի ներդրման փորձնական նախագիծն ամբողջությամբ ավարտված է. մեկնարկել է հիմնական ծրագիրը: Միասնական տոմսային համակարգի հատուկ սարքերով են կահավորվում ավտոբուսները:
Վաղվանից փորձնական երթուղի դուրս կգա էլեկտրական առաջին ավտոբուսը
ՏրանսպորտՍեպտեմբերի 12-ից տրոլեյբուսային 2Ա երթուղում բնակիչների ուղևորափոխադրումը կիրականացվի նաև էլեկտրական առաջին ավտոբուսով: Մինչ երթուղի դուրս գալը էլեկտրական ավտոբուսի հնարավորություններին է ծանոթացել Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը:
Երևանի ավտոբուսներում մետաղադրամներ ընդունող և մանրադրամ վերադարձնող սարքեր են տեղադրվել
ՏրանսպորտՄինչ միասնական տոմսային համակարգի ներդրումը, Երևանի ավտոբուսային երկու երթուղիներում մետաղադրամներ ընդունող նոր սարք է տեղադրվել: Նախկին 100 դրամանոցներ ընդունողի փոխարեն նոր սարքավորումն ընդունում է 50, 100, 200 ու 500 դրամանոցներ և վերադարձնում մանրադրամը:
«Վստահ եմ` շատերս նախընտրելու ենք երթևեկել տրանսպորտով, որովհետև ավելի արագ ու հարմար է լինելու». նոր տրոլեյբուսները դուրս եկան երթուղի
ՏրանսպորտՀամայնքային միջոցներով գնված 15 նոր ու ժամանակակից տրոլեյբուսներն այսօր դուրս եկան երթուղի: Տասնամյակներ անց «Երևանի էլեկտրատրանսպորտ» ընկերության հավաքակայանը ոչ միայն համալրվեց նոր շարժակազմով, այլև նոր որակի սպասարկման հնարավորություն ստացավ:
Հուլիսի 8-ից նոր տրոլեյբուսները դուրս կգան երթուղի. մինչև տարեվերջ համայնքը նախատեսում է ձեռք բերել ևս 15 շարժակազմ
ՏրանսպորտՀուլիսի 8-ից նոր տրոլեյբուսները դուրս կգան երթուղի: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ գործընթացը կկազմակերպվի նախկին շարժակազմի հետ համատեղ: Կգործարկվեն հ. 2 և 2ա, ինչպես նաև հ. 10 և 10ա երթուղիները, «ա» տարբերանշանով երթուղիները կսպասարկեն նաև հպակային ցանցից դուրս ուղերթերով, որորնք կընդգրկեն Դավթաշենը, Էրեբունի զանգվածը և «Աերացիան»: Մինչև տարեվերջ համայնքը նախատեսում է ձեռք բերել ևս 15 տրոլեյբուս:
Հուլիսի 1-ից Երևանում կգործարկվի միանգամից 9 ավտոբուսային երթուղի
ՏրանսպորտԵրևանում հասարակական տրանսպորտի բարեփոխումների ծրագրով «Գազել» մակնիշի հին միկրոավտոբուսներով սպասարկվող երթուղիները փուլ առ փուլ փոխարինվում են ավտոբուսային երթուղիներով: Հուլիսի 1-ից կգործարկվի միանգամից 9 երթուղի:
Մինչև սեպտեմբերի 1-ը «Գազել» մակնիշի միկրոավտոբուսներով սպասարկվող երթուղիները կփոխարինվեն ավտոբուսային երթուղիներով. գործընթացը կմեկնարկի հունիսի 1-ին
ՏրանսպորտՀարգելի քաղաքացիներ, մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի բարեփոխումների ծրագրի համաձայն
12 մետրանոց «MAN» մակնիշի նոր ավտոբուսներն արդեն շահագործվում են
ՏրանսպորտԵրևանի ձեռք բերած 12 մետրանոց գերմանական «MAN» մակնիշի նոր ավտոբուսների առաջին խմբաքանակն այսօր դուրս եկավ ուղեգիծ: Համար 1 ավտոբուսային նոր երթուղին կաշխատի 14 շարժակազմով: Այն Աջափնյակը կենտրոնով կկապի Քանաքեռ-Զեյթունին: