«Պաշտպանված սրտի քաղաք». նախաձեռնության մի շարք քայլեր
Սրտի հանկարծակի կանգ կարող է պատահել ցանկացածի, ցանկացած պահի, բայց ճիշտ գործիքների և գիտելիքների կիրառմամբ հնարավոր է կյանքեր փրկել։
«Պաշտպանված սրտի քաղաք» նախաձեռնությամբ ձեռնարկվել են հետևյալ քայլերը․
կրթական ծրագրերի միջոցով սիրտ-թոքային վերակենդանացման մասին իրազեկվածության բարձրացում և կամավորների վերապատրաստում,
Երևանի փոքր կենտրոնում՝ հանրային վայրերում, ավտոմատացված արտաքին դեֆիբրիլյատորների (AED) տեղադրում,
բջջային հավելվածի ստեղծում, որի միջոցով վերապատրաստված կամավորները կստանան շտապօգնության ծառայության աշխատակիցների ահազանգերը սրտի կանգի դեպքում և կկարողանան անհապաղ օգնություն ցուցաբերել՝ մինչև բժիշկների ժամանումը,
նոր տեխնոլոգիաների միջոցով շտապօգնության կարգավարական կենտրոնի և կամավորների միջև կապի ապահովում:
Ձեր ներդրումը կարևոր է։ Գրանցվե՛ք ԱՆՎՃԱՐ սիրտ-թոքային վերակենդանացման և դեֆիբրիլյատորների օգտագործման դասընթացին և դարձե՛ք հերոս: Ընդամենը 4 ժամում մենք Ձեզ կսովորեցնենք սրտի արտակարգ իրավիճակների ժամանակ արագ և արդյունավետ արձագանքման հիմնական հմտությունները: Միասին մենք կարող ենք բարձրացնել ողջ մնալու մակարդակը սրտի հանկարծակի կանգի դեպքերում։
Դարձի՛ր հերոս՝ գրանցվի՛ր այսօր՝ https://heartsafe.am:
Նախաձեռնությունը մեկնարկել է «HENAR - Health Network for Armenia» և «Philips Foundation»-ի կողմից՝ Երևանի քաղաքապետարանի հետ ռազմավարական համագործակցությամբ, ինչպես նաև ՀՀ առողջապահության նախարարության և ՀՀ ներքին գործերի նախարարության, Հայաստանի սրտաբանների ասոցիացիայի և «Շտապօգնություն» ծառայության նշանակալի աջակցությամբ։
Նախաձեռնության ուսումնական գործընկերն է «Faster First Aid»-ը։