Հայտնաբերվել են իրավախախտումներ՝ առևտրի և ծառայության, ինչպես նաև կոմունալ տնտեսության ոլորտներում
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայությունը հերթական շրջայցի ընթացքում Մալաթիա-Սեբաստիա և Աջափնյակ վարչական շրջաններում հայտնաբերել է մի շարք իրավախախտումներ՝ առևտրի և ծառայության, ինչպես նաև կոմունալ տնտեսության ոլորտներում։
Իրավախախտման նշված փաստերի կապակցությամբ ՎԻՎ օրենսգրքի համապատասխան հոդվածներով կազմվել են համապատասխան արձանագրություններ՝ զանցանք թույլ տված անձանց վարչական պատասխանատվության ենթարկելու նպատակով: