Ավագանու որոշումներ

Պահոց

Երևան քաղաքի ավագանու որոշում

22.11.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

19 նոյեմբերի 2024թ.  N 242-Ա

ՈՐՈՇՈՒՄ
ԳՈՒՅՔԻ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ


 
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի  594-րդ հոդվածով և Երևան քաղաքի ավագանու  2023 թվականի դեկտեմբերի 26-ի N 50-Ն որոշման հավելվածի 3-րդ կետով. 
Երևան քաղաքի ավագանին որոշում է. 
1.    Երևան քաղաքի 2024 թվականի բյուջեի «Տրանսպորտային համակարգի արդիականացում» ծրագրով ձեռք բերված, 1,416,800,000.00 (մեկ միլիարդ չորս հարյուր տասնվեց միլիոն ութ հարյուր հազար դրամ) ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ թվով 14 հատ Zhongtong bus LCK6126EVG մակնիշի տրոլեյբուսները սեփականության իրավունքով անհատույց օտարել (նվիրել) «Երևանի էլեկտրատրանսպորտ» փակ բաժնետիրական ընկերությանը: 
2.    Երևանի քաղաքապետին՝ ապահովել «Երևանի էլեկտրատրանսպորտ» փակ բաժնետիրական ընկերության հետ նվիրատվության պայմանագրի և հանձնման-ընդունման ակտի կնքումը:

 

       ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ`                                               ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆ

 

2024թ. նոյեմբերի 19
      Երևան