Ավագանու որոշումներ
Երևան քաղաքի ավագանու որոշում
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
19 նոյեմբերի 2024թ. N 241-Ա
ՈՐՈՇՈՒՄ
ԳՈՒՅՔԻ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածով և Երևան քաղաքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 26-ի N 50-Ն որոշման հավելվածի 3-րդ կետով.
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Երևան քաղաքի բյուջեի «Տրանսպորտային համակարգի արդիականացում» ծրագրով 2024 թվականին ձեռք բերված 6,300,000,000.00 (վեց միլիարդ երեք հարյուր միլիոն դրամ) 171 հատ Zhongtong bus LCK6860HGN մակնիշի ավտոբուսները սեփականության իրավունքով անհատույց օտարել (նվիրել) «Երևանի ավտոբուս» փակ բաժնետիրական ընկերությանը:
2. Երևանի քաղաքապետին՝ ապահովել «Երևանի ավտոբուս» փակ բաժնետիրական ընկերության հետ նվիրատվության պայմանագրի և հանձնման-ընդունման ակտի կնքումը:
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ` ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆ
2024թ. նոյեմբերի 19
Երևան