Ավագանու որոշումներ
Երևան քաղաքի ավագանու որոշում
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
19 նոյեմբերի 2024թ. N 239-Ա
ՈՐՈՇՈՒՄ
ԳՈՒՅՔԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ
ԱՆՀԱՏՈՒՅՑ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածով, հիմք ընդունելով Երևան քաղաքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 26-ի N 50-Ն որոշման հավելվածի 3-րդ կետը.
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Երևան համայնքի սեփականություն համարվող գույքը (գրքերի հավաքածու), ընդհանուր՝ 30303815.33 (երեսուն միլիոն երեք հարյուր երեք հազար ութ հարյուր տասնհինգ դրամ երեսուներեք լումա) հաշվեկշռային արժեքով, սեփականության իրավունքով անհատույց հանձնել (նվիրել) Երևանի ենթակայության գրադարաններին՝ համաձայն հավելվածի:
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ՝ ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆ
2024թ. նոյեմբերի 19
Երևան