Ավագանու որոշումներ
Երևան քաղաքի ավագանու որոշում
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
19 նոյեմբերի 2024թ. N 235-Ա
ՈՐՈՇՈՒՄ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՆՈՐ ՆՈՐՔ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ՄՅԱՍՆԻԿՅԱՆ ՊՈՂՈՏԱ ԹԻՎ 26 ՀԱՍՑԵՈՒՄ ԲԵՆԶԱԼՑԱԿԱՅԱՆ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆԸ ԱՆՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի 11-րդ, 16-րդ հոդվածները և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի N 1325-Ն որոշման հավելվածի 28-րդ կետը՝
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի Մյասնիկյան պողոտա թիվ 26 հասցեում նախատեսվող բենզալցակայանի կառուցման նախատեսվող գործունեության իրականացմանը տրամադրել անհամաձայնություն՝ հետևյալ պատճառաբանությամբ.
Ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում պարզ է դարձել, որ Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի Մյասնիկյան պողոտա թիվ 26 հասցեում գտնվող սեփականության իրավունքով քաղաքացի Տիգրան Հարությունյանին պատկանող հողամասով անցնում է Գետառ գետը, ինչի արդյունքում քննարկվող հողամասը հանդիսանում է ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների տակ ներառված հողամաս, ինչի պարագայում առաջարկվող օբյեկտի կառուցապատումը ընդունելի չէ:
2. Առաջարկել Երևանի քաղաքապետին՝ սույն որոշումը, հանրային լսման արձանագրությունը, լուսանկարները կամ տեսաձայնագրությունն օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում տրամադրել լիազոր մարմնին և նախաձեռնողին:
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ` ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆ
2024թ. նոյեմբերի 19
Երևան