Ավագանու որոշումներ
Երևան քաղաքի ավագանու որոշում
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
19 նոյեմբերի 2024թ. N 233-Ա
ՈՐՈՇՈՒՄ
ԵՐԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐՎՈՂ
Ա.ԽԱՉԱՏՐՅԱՆ ՓՈՂ. 24 ՇԵՆՔԻ Հ.64 ԲՆԱԿԱՐԱՆԻ
1/3 ԲԱԺՆԵՄԱՍՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածով Երևան քաղաքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 26-ի «Երևան քաղաքի սեփականություն համարվող գույքն օգտագործման տրամադրելու և օտարման 2024 թվականի ծրագրի վերաբերյալ» N50-Ն որոշման հավելվածի 3-րդ կետով`
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Թույլատրել Երևանի քաղաքապետին` Երևան համայնքի սեփականություն համարվող Ա. Խաչատրյան փողոց թիվ 24 շենքի հ.64 բնակարանի 1/3 բաժնեմասը (անշարժ գույքի նկատմամբ պետական գրանցման №22052019-01-0306 վկայական) սեփականության իրավունքով անհատույց օտարել (նվիրել) նույն բնակարանի 2/3 բաժնեմասի սեփականատեր Համլետ Ռոբերտի Ավագյանին:
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ՝ ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆ
2024թ. նոյեմբերի 19
Երևան