Ավագանու որոշումներ

Պահոց

Երևան քաղաքի ավագանու որոշում

22.11.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

19 նոյեմբերի 2024թ.  N 226-Ն


ՈՐՈՇՈՒՄ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-Ի
 N 604-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


    
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասով և 34-րդ հոդվածով` 
Երևան քաղաքի ավագանին որոշում է. 
    1. Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի փետրվարի 12-ի «Երևան քաղաքի պատվավոր կոչումների և պարգևների մասին» N604-Ն որոշման N1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները.
1) 50-րդ կետից հանել ««Երևանի քաղաքապետարան» ոսկե կրծքանշան,» բառերը:
2) 51-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ. 
«51. «Երևանի պատվավոր քաղաքացի» հուշամեդալը «ԵՐԵՎԱՆԻ ՊԱՏՎԱՎՈՐ ՔԱՂԱՔԱՑԻ» մակագրությամբ ժապավենից կախված հուշամեդալ է, որի դիմերեսին պատկերված է՝ կենտրոնում Երևան քաղաքի զինանշանը պատկերող դրոշմաքանդակը՝ կլոր շրջանի մեջ Հայաստանի 12 մայրաքաղաքները խորհրդանշող գծանշումներով, ձախ կողմում՝ Էրեբունի քաղաքի հիմնադրման սեպագիրը, աջ կողմում՝ Երևանի քաղաքապետարանի շենքի կամարանիստ պատկերը:»:
3) Ուժը կորցրած ճանաչել 52-րդ կետը: 
4) 53-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.
«53. Հուշամեդալը պատրաստվում է արծաթի համաձուլվածքից և ոսկեպատվում է:»:
5) Ուժը կորցրած ճանաչել 54-րդ կետը:
6) Ուժը կորցրած ճանաչել 55-րդ կետը:
7) 58-րդ կետից հանել ««Երևանի քաղաքապետարան» ոսկե կրծքանշանը և» բառերը:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ՝                                           ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆ

 

2024թ. նոյեմբերի 19
      Երևան