Ավագանու որոշումներ
Երևան քաղաքի ավագանու որոշում
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
19 նոյեմբերի 2024թ. N 224-Ն
ՈՐՈՇՈՒՄ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 18-Ի
N 37-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Երևան քաղաքի ավագանու 2009 թվականի նոյեմբերի 18-ի «Երևան քաղաքի վարչական շրջանների ղեկավարներին լիազորություն պատվիրակելու և արտաքին գովազդի և արտաքին գովազդի միջոցի տեղաբաշխման (տեղադրման) համայնքային կանոնները հաստատելու մասին» N37-Ն որոշման N1 Հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) 43-րդ կետի 5-րդ ենթակետում «մեկից» բառը փոխարինել «երկուսից» բառով, իսկ «մեկ» բառը փոխարինել «երկու» բառով.
2) 197-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.
«197. Շենքի, շինության կամ այլ կառույցի վրա տեղադրված և իրարից առնվազն 1.0 մ հեռավորության վրա տեղակայված արտաքին գովազդի, գովազդի միջոցի մակերեսը հաշվարկվում է գովազդի ամբողջական կոմպոզիցիոն լուծման զբաղեցրած ընդհանուր մակերեսով: Հաշվարկը կատարվում է՝ կոմպոզիցիան ուղղանկյան մեջ տեղադրելով՝ ներառելով տառերի առավելագույն բարձրությունն ու լայնությունը, ինչպես նաև տառերի և բառերի միջև եղած բացատներն ու հեռավորությունները:».
3) 198-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.
«198. Ցուցափեղկում կամ ցուցափեղկի վրա տեղադրված (տեղակայված) արտաքին գովազդի, գովազդի միջոցի մակերեսը հաշվարկվում է փաստացի տեղադրված գովազդի ընդհանուր կոմպոզիցիոն չափով: Ցուցափեղկի ապակու հատվածի ներքին կողմից կամ առանձնացված ապակեպատ պահարանի միջոցով կոմպոզիցիոն լուծումներ ունեցող գովազդի մակերեսը հաշվարկվում է ցուցափեղկի ընդհանուր արտաքին մակերեսով:».
2. Uույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող oրվանից:
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ` ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆ
2024թ. նոյեմբերի 19
Երևան