Պահոց

Հրավիրում ենք մասնակցելու «Նոր տարվա տոնավաճառ 2025-2026»-ին

11.11.2025

Հարգելի տնտեսվարողներ,
հրավիրում ենք մասնակցելու «Նոր տարվա տոնավաճառ 2025-2026»-ին, որը տեղի կունենա Ստեփան Շահումյանի անվան պուրակի «Էրեբունի-Երևան 2750» շատրվանների հատվածում։ 
Տոնավաճառին կարող են մասնակցել․ 
• ամանորյա խաղալիքներ և նվերներ ներկայացնող ընկերություններ,
• սնունդ ներկայացնող ընկերություններ,
• ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքներ ներկայացնող ընկերություններ,
• սուրճ, թեյ, քաղցրավենիք ներկայացնող ընկերություններ:

Ամսաթվեր. 2025 թ. դեկտեմբերի 14-ից մինչև 2026 թ. հունվարի 14 (ներառյալ):
Ժամեր. ամեն օր՝ ժ. 12:00–22:00-ն (որոշ օրերին՝ մինչև 24:00-ն):
ԿԱՐԵՎՈՐ է իմանալ, որ.
տաղավարների քանակը խիստ սահմանափակ է, 
մասնակիցներն ընտրվելու և բաշխվելու են ըստ ցանկալի տեսականու առկայության տոկոսային հարաբերակցության։ Մասնակիցներից կարող են պահանջվել ներկայացվող ապրանքների ճշգրիտ նկարներ, ցանկ, սոցիալական էջեր։ 

Հայտերի ընդունումը՝ մինչև նոյեմբերի 21-ը (ներառյալ):
Կապ՝ +374 91 26 45 95,  +374 77 26 45 95:
Էլ. հասցե՝ marketing@eventtoura.org:
Եկե՛ք միասին գունավորենք ձմեռը և հաճելի փորձառություն պարգևենք երևանցիներին ու քաղաքի հյուրերին։