ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2025 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 18-ԻՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ
ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ ԳՈՒՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի՝ 2025 թվականի նոյեմբերի 18-ին՝ ժամը 10:00-ին, գումարվելու է Երևան քաղաքի ավագանու 5-րդ նստաշրջանի 3-րդ նիստը.
ՕՐԱԿԱՐԳԻ ՆԱԽԱԳԻԾ
1. Երևանի ավագանու 5-րդ նստաշրջանի 3-րդ նիստի օրակարգը հաստատելու մասին:
2. Երևան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանի Գ. Հովսեփյան փողոց հ. 58/20 և 58/21 հողամաս հասցեում բազմաբնակարան բնակելի շենքի կառուցման նախատեսվող գործունեության իրականացմանը նախնական համաձայնություն տրամադրելու մասին: (Չզեկուցվող)
3. Հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին: (Չզեկուցվող)
4. Հողամասերի նպատակային նշանակությունները փոխելու մասին: (Չզեկուցվող)
5. Թբիլիսյան խճուղի հ․35/6 հասցեում գտնվող հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին: (Չզեկուցվող)
6. Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N 259-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին: (Չզեկուցվող)
7. Որպես նվիրատվություն գույք ընդունելու և այն «Երևանի քաղաքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկին ամրացնելու մասին: (Չզեկուցվող)
8. Սամվել Հալաջյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակի տեղադրման մասին: (Չզեկուցվող)
9. Երևան քաղաքում Վլադիմիր Ենգիբարյանի անվամբ փողոց անվանակոչելու մասին: (Չզեկուցվող)
10. Հեթումյանների անվամբ փողոց անվանափոխելու մասին: (Չզեկուցվող)
11. Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Մոսկովյան փողոց հ․ 40 հասցեում գտնվող Հովհաննես Թումանյանի տուն թանգարանի նորոգման, երկրորդ մասնաշենքի քանդման և նորի կառուցման նախատեսվող գործունեության իրականացմանը նախնական համաձայնություն տրամադրելու մասին: (Չզեկուցվող)
12. Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Շիրակի փողոց հ. 47/6 հասցեում ալյումինի ձուլակտորներից տարբեր արտադրատեսակների արտադրության նախատեսվող գործունեության իրականացմանը նախնական համաձայնություն տրամադրելու մասին: (Չզեկուցվող)
13. Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Արտաշատի խճուղի հ. 49 հասցեում հասարակական նշանակության շինությունների՝ մեծածախ առևտրի սրահի և առևտրա-հասարակական շինության կառուցման նախատեսվող գործունեության իրականացմանը նախնական համաձայնություն տրամադրելու մասին: (Չզեկուցվող)
14. Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Նար-Դոսի փողոց հ. 38 հասցեում Միքայել Նալբանդյանի անվան թիվ 33 հիմնական դպրոցի կառուցման նախատեսվող գործունեության իրականացմանը նախնական համաձայնություն տրամադրելու մասին: (Չզեկուցվող)
15. «Երևանի երթևեկության կառավարման կենտրոն» համայնքային հիմնարկ ստեղծելու և դրա կանոնադրությունը հաստատելու մասին: (Չզեկուցվող)
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ