Պահոց

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

11.11.2024

2024 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 19-ԻՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ  
ԱՎԱԳԱՆՈՒ  ՆԻՍՏ  ԳՈՒՄԱՐԵԼՈՒ  ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի՝ 2024 թվականի նոյեմբերի 19-ին՝ ժամը 10:00-ին, գումարվելու է Երևան քաղաքի ավագանու  3-րդ  նստաշրջանի 3-րդ  նիստը.

ՕՐԱԿԱՐԳԻ  ՆԱԽԱԳԻԾ

1.    Երևանի ավագանու 3-րդ նստաշրջանի 3-րդ նիստի օրակարգը հաստատելու մասին:
2.    Աուդիտորական ծառայություն ներգրավելու մասին: (Չզեկուցվող)
3.    Երևան քաղաքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 26-ի N48-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին: (Չզեկուցվող)
4.    Երևան քաղաքի ավագանու 2009 թվականի նոյեմբերի 18-ի  N37-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին: (Չզեկուցվող)
5.    Երևան քաղաքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 20-ի  N684-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին: (Չզեկուցվող)
6.    Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի փետրվարի 12-ի  N604-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին: (Չզեկուցվող)
7.    Վաչիկ Նալբանդյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակի տեղադրման մասին: (Չզեկուցվող)
8.    Սոկրատ Հովհաննիսյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակի տեղադրման մասին: (Չզեկուցվող)
9.    Կարապետ Բազիկյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակի տեղադրման մասին: (Չզեկուցվող)
10.    Անուշավան Ղազազյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակի տեղադրման մասին: (Չզեկուցվող)
11.    Նիկոլայ Հովհաննիսյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակի տեղադրման մասին: (Չզեկուցվող)
12.    Սպարտակ Խաչատրյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակի տեղադրման մասին: (Չզեկուցվող)
13.    Երևան համայնքի սեփականություն համարվող Ա.Խաչատրյան փող. 24 շենքի հ.64 բնակարանի 1/3 բաժնեմասն անհատույց օտարելու մասին: (Չզեկուցվող)
14.    Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Թբիլիսյան խճուղի հ. 3/3 հասցեում բետոնի գործարանի կառուցման և ջարդիչ կայանի տեղադրման նախատեսվող գործունեության իրականացմանն անհամաձայնություն տրամադրելու մասին: (Չզեկուցվող)
15.    Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի Մյասնիկյան պողոտա թիվ 26 հասցեում բենզալցակայան կառուցելու նախատեսվող գործունեության իրականացմանը անհամաձայնություն տրամադրելու մասին: (Չզեկուցվող)
16.    Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Ծովակալ Իսակովի պողոտա հ.15/14 հասցեում բազմաֆունկցիոնալ հասարակական նշանակության շենքի կառուցման նախատեսվող գործունեության իրականացմանը նախնական համաձայնություն տրամադրելու մասին: (Չզեկուցվող)
17.    Շենգավիթ վարչական շրջանի Ներքին Չարբախ 3-րդ փողոց, հ.31/13 հասցեում մարզադպրոց կառուցելու նախատեսվող գործունեության իրականացմանը նախնական համաձայնություն տրամադրելու մասին: (Չզեկուցվող)
18.    Աջափնյակ վարչական շրջանի Հաղթանակ 1-ին փողոցի հ.100/1 և 100/2 հասցեներում նախատեսվող գործունեության իրականացմանը նախնական համաձայնություն տրամադրելու մասին: (Չզեկուցվող)
19.    Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Բագրատունյաց պողոտա թիվ 67 հասցեում բետոնի արտադրամաս կառուցելու նախատեսվող գործունեության իրականացմանը նախնական համաձայնություն տրամադրելու մասին: (Չզեկուցվող)
20.    Երևան քաղաքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 26-ի N50-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին: (Չզեկուցվող)

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ