Պահոց

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

01.02.2021

2021 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 9-ԻՆ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ ԳՈՒՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Երևան քաղաքի ավագանու կանոնակարգի 26-րդ կետի՝ 2021 թվականի փետրվարի 9-ին՝ ժամը 11:00-ին, գումարվելու է Երևան քաղաքի ավագանու 6-րդ նստաշրջանի 1-ին նիստը.

 

ՕՐԱԿԱՐԳԻ ՆԱԽԱԳԻԾ

 

1. Երևանի ավագանու 6-րդ նստաշրջանի 1-ին նիստի օրակարգը հաստատելու մասին:
2. Երևանի ավագանու 6-րդ նստաշրջանի ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի կազմը հաստատելու մասին:
3. Երևան քաղաքի ավագանու քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրելու և Երևան քաղաքի ավագանու 2018 թվականի հոկտեմբերի 10-ի N4-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին:
4. Երևան քաղաքի ավագանու քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ ընտրելու և Երևան քաղաքի ավագանու 2018 թվականի հոկտեմբերի 10-ի N8-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին:
5. Երևան քաղաքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 25-ի N186-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին:
6. Երևանի քաղաքապետարանի և Եվրոպական ներդրումային բանկի միջև կնքված «Երևանի էներգաարդյունավետության» ծրագրի դրամաշնորհային համաձայնագիրը հաստատելու մասին:
7. Երևան քաղաքի ավագանու 2018 թվականի հոկտեմբերի 29-ի N10-Ա որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին:
8. Երևան քաղաքի ավագանու 2018 թվականի հոկտեմբերի 29-ի N10-Ա որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին:
9. Կազմակերպված ծառայողական ավտոկայանատեղերի շահագործումը շարունակելու իրավունք տալու մասին:
10. «Ալյանս-Տերմինալ» ՍՊ ընկերությանը ծառայողական ավտոկայանատեղ կազմակերպելու իրավունք տալու մասին:
11. «Անդակո» ՍՊ ընկերությանը ծառայողական ավտոկայանատեղ կազմակերպելու իրավունք տալու մասին:
12. «Բնակչության հատուկ սպասարկում» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության մեջ փոփոխություն կատարելու մասին:
13. Երևան քաղաքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 22-ի N308-Ա որոշման մեջ լրացումներ կատարելու մասին:
14. N ԵՔ-ՀՄԱԱՊՁԲ-20/6 գնման ընթացակարգը չկայացած հայտարարելու մասին:
15. Պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգելու մասին:
16. Երևան համայնքի սեփականություն համարվող Դավիթ Անհաղթի փողոցի հ.6 շենքի հ.148՝ 16.5 քմ ընդհանուր մակերեսով բնակարանն անհատույց օտարելու մասին:
17. Հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին:
18. Հողամասերի նպատակային նշանակությունները փոխելու մասին:

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ