Պլանային ջրանջատում՝ Երևանում և Արմավիրի մարզում
10.03.2025
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի 11-ին՝ ժամը 10:00-ից մինչև մարտի 12-ը՝ ժամը 10:00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.
* Երևանի Աջափնյակ վարչական շրջանի՝ Նազարբեկյան, Սիլիկյան, Գ-1 թաղամասերի, Նոր խճուղու,
* Արմավիրի մարզի՝ Փարաքար գյուղի:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
10.03.2025թ. «Վեոլիա Ջուր» ՓԲԸ