Notifications

Archives

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վաղարշյան փողոցում

03.02.2025

Հարգելի՛ քաղաքացիներ,
մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. փետրվարի 4-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Վաղարշյան փողոցում:
Մասնավորապես՝ Քոչար փողոցից դեպի Կոմիտասի պողոտա ուղղությամբ, փողոցի սկբնամասում, երթևեկելի մասի աջ կողմում կարգելվի մեքենաների կանգառը:
Միաժամանակ նշված ճանապարհահատվածում կտեղադրվեն համապատասխան ճանապարհային նշաններ: