Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պուշկինի փողոցում և Բաղրամյան պողոտայում
10.04.2025
Հարգելի՛ քաղաքացիներ,
մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. ապրիլի 11-ից Պուշկինի փողոցում և Բաղրամյան պողոտայում կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ:
Մասնավորապես՝ արգելվելու է մեքենաների կանգառը հետևյալ ճանապարհահատվածներում.
Պուշկինի փողոցի հ.50 հասցեի հարակից ճանապարհահատվածում,
Բաղրամյան պողոտայում՝ Բաղրամյան պողոտա – Մոսկովյան փողոց խաչմերուկից մինչև Բաղրամյան պողոտա – Իսահակյան փողոցի խաչմերուկ:
Միաժամանակ նշված ճանապարհահատվածներում կտեղադրվեն համապատասխան ճանապարհային նշաններ: