Նոյեմբերի 8-ից մայրաքաղաքի որոշակի հատվածում ժամանակավորապես կսահմանափակվի տրանսպորտային երթևեկությունը

07.11.2016

Հարգելի համաքաղաքացիներ,

շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ ս.թ. նոյեմբերի 8-ից մեկ շաբաթ երթևեկության համար մասնակիորեն կփակվի Արշակունյաց պողոտա, Նորագավիթ 1-ին փողոցի հատման վայրից մինչև Շիրակի փողոց ընկած հատվածը:
Պատճառած ժամանակավոր անհարմարության համար հայցում ենք ձեր ներողամտությունը:

 

Երևանի քաղաքապետարան

Լուսանկարներ