Պահոց

ՀՀ քաղաքացի Հովհաննես Հովհաննեսյանի` ս.թ. մայիսի 24-ին, 25-ին և 26-ին հավաքներ և երթեր անցկացնելու մասին իրազեկման վերաբերյալ

29.04.2024

1. Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի 29.04.2024 թվականի որոշմամբ ի գիտություն է ընդունվել ՀՀ քաղաքացի Հովհաննես Հովհաննեսյանի կողմից ս.թ. մայիսի 24-ին, 25-ին և 26-ին՝ ժամը 00.00-24.00-ն Ազատության հրապարակում հավաքների և հավաքների ընթացքում՝ ժ.18.00-21.00 Ազատության հրապարակ - Սայաթ Նովայի պողոտա - Աբովյան փողոց - Հանրապետության հրապարակ - Ամիրյան փողոց - Մաշտոցի պողոտա - Ազատության հրապարակ երթուղով երթերի անցկացումը:
2. ՀՀ քաղաքացի Հովհաննես Հովհաննեսյանի կողմից ս.թ. մայիսի 24-ին, 25-ին և 26-ին՝ Ազատության հրապարակում նախատեսվող հավաքների ընթացքում վրանների տեղադրումը մերժվել է:

 

Երևանի քաղաքապետարան