Երեխաների և սոցիալական պաշտպանության վարչություն
Հավելված հ.7.1
Երևանի քաղաքապետի
2022թ. օգոստոսի 30--ի
հ.3131-Ա որոշմամբ հաստատված գործառույթները
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿԸ, ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
7. Վարչության նպատակը երեխաների և սոցիալական պաշտպանության բնագավառում Երևանի քաղաքապետին վերապահված լիազորությունների իրականացման ապահովումն է:
8. Վարչությունն օրենքով սահմանված կարգով լուծում է իր առջև դրված հետևյալ խնդիրները՝
1) Երևան քաղաքում իրականացնում է երեխաների և սոցիալական պաշտպանությանն ուղղված քաղաքականության իրականացման ապահովումը,
2) աջակցում է Երևան քաղաքում կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց իրավունքների պաշտպանության ապահովմանը,
3) Երևան քաղաքում ապահովում է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց իրավունքների իրացման համար օրենքներով սահմանված սկզբունքների կիրառման արդյունավետությունը,
4) երեխայի և սոցիալական պաշտպանության նպատակով ներգրավում է միջազգային, հասարակական և բարեգործական կազմակերպություններին, ինչպես նաև ֆիզիկական անձանց՝ համագործակցության և կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց իրավունքների արդյունավետ պաշտպանության համար:
9. Վարչության գործառույթները բխում են երեխաների և սոցիալական պաշտպանության բնագավառում օրենսգրքերով, օրենքներով և այլ իրավական ակտերով Երևանի քաղաքապետին վերապահված լիազորություններից և ուղղված են դրանց արդյունավետ իրականացմանը: Վարչությունը Երևան քաղաքում երեխաների և սոցիալական պաշտպանության քաղաքականությունն իրականացնելիս համագործակցում է պետական մարմինների, միջազգային, հասարակական և այլ կազմակերպությունների, ինչպես նաև ֆիզիկական անձանց հետ:
10. Վարչությունը, համայնքի իրավասությունների շրջանակներում իր նպատակին ու խնդիրներին համապատասխան, իրականացնում է հետևյալ գործառույթները.
1) ապահովում է Երևան քաղաքում երեխաների և սոցիալական պաշտպանության քաղաքականության իրականացումը, Երևանի քաղաքապետին է ներկայացնում առաջարկություններ Հայաստանի Հանրապետության օրենսդրության կատարելագործման ուղղությամբ,
2) աջակցում է Երևան քաղաքում երեխայի` ընտանիքում ապրելու իրավունքի իրացմանը և կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների սոցիալական պաշտպանությանը,
3) մշակում և իրականացնում է Երևան քաղաքում երեխաների և սոցիալական պաշտպանության բնագավառում կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց սոցիալական պաշտպանությանն ու հասցեական օգնությանն ուղղված ծրագրեր,
4) երեխայի նկատմամբ բռնության, մարդու կամ երեխայի թրաֆիքինգի կամ շահագործման, ընտանիքում բռնության դեպքերի հայտնաբերման և կանխարգելման նպատակով՝ համագործակցում է պետական մարմինների և հասարակական կազմակերպությունների հետ, ըստ անհրաժեշտության՝ օրենսդրությամբ սահմանված կարգով և դեպքերում իրականացնում է ուղղորդում,
5) համագործակցում է Երևան քաղաքում երեխաների և սոցիալական պաշտպանության բնագավառում ծրագրեր իրականացնող, ինչպես նաև ծառայություններ մատուցող հաստատությունների և կազմակերպությունների հետ և աջակցում դրանց գործունեությանը,
6) իրականացնում է Երևան քաղաքում երեխաների և սոցիալական պաշտպանության բնագավառում ծրագրերի մշտադիտարկումը, գնահատումը, հավաքագրում, ինչպես նաև վերլուծում է Երևան քաղաքում երեխաների և սոցիալական պաշտպանության բնագավառի խնդիրները, որոնց հիման վրա մշակում և իրականացնում է տեղական սոցիալական ծրագրեր,
7) Երևանի քաղաքապետի հաստատմանը ներկայացնելու նպատակով՝ մշակում և աշխատակազմի քարտուղարին է ներկայացնում Վարչության աշխատանքային տարեկան և եռամսյակային ծրագրերը,
8) քաղաքապետարանի, ինչպես նաև քաղաքապետարանի համագործակցությամբ այլ կազմակերպությունների կողմից ֆինանսավորվող սոցիալական ծրագրերի նկատմամբ իրականացնում է մշտադիտարկում, գնահատում սոցիալական ծրագրերի արդյունավետությունը և դրա հիման վրա առաջարկություն ներկայացնում այդ ծրագրերի շարունակելիության, փոփոխման, լրացման կամ դադարեցման վերաբերյալ,
9) իր իրավասության սահմաններում մասնակցում է Երևան քաղաքի երեխաների և սոցիալական պաշտպանության բնագավառի բյուջեի մշակմանը,
10) Երևանի քաղաքապետի կամ համապատասխան տեղակալի հանձնարարությամբ մասնակցում է քաղաքապետարանի աշխատակազմի ռազմավարական, կազմակերպական և մասնագիտական նշանակության խնդիրների բացահայտմանը, վերլուծմանը, ինչպես նաև առկա խնդիրներին տալիս համապատասխան լուծումներ,
11) աջակցում է Երևան քաղաքի վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի երեխաների և սոցիալական պաշտպանության բաժինների (այսուհետ՝ վարչական շրջանի բաժիններ), ինչպես նաև խնամակալության և հոգաբարաձության հանձնաժողովների մեթոդական և մասնագիտական գործունեությանը,
12) ապահովում է սոցիալական պաշտպանության բնագավառում պետության կողմից պատվիրակված ծառայությունները և իրականացնում հսկողություն ու մշտադիտարկում օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով,
13) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ վերապահված այլ լիազորություններ:
11. Երեխաների պաշտպանության բաժինը, Վարչության նպատակին ու խնդիրներին համապատասխան, իրականացնում է հետևյալ գործառույթները.
1) աջակցում է երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի իրացմանը,
2) երեխայի նկատմամբ բռնության դեպքերի հայտնաբերման և կանխարգելման նպատակով՝ համագործակցում է պետական մարմինների և հասարակական կազմակերպությունների հետ, ըստ անհրաժեշտության՝ օրենսդրությամբ սահմանված կարգով և դեպքերում ուղղորդում բռնության ենթարկված երեխային կամ դեպքը,
3) վարում է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների տեղեկատվական համակարգը, համագործակցում է նմանատիպ այլ համակարգեր սպասարկող կազմակերպությունների հետ,
4) իրականացնում է որդեգրման ենթակա երեխաների հաշվառումը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով,
5) Երևան քաղաքում բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացու կողմից երեխայի որդեգրման գործընթացում իրականացնում է Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքով և այլ իրավական ակտերով նախատեսված լիազորությունները,
6) Երևան քաղաքում բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացու կողմից խնամատար ծնող դառնալու ցանկություն հայտնելու դեպքում իրականացնում է Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքով և այլ իրավական ակտերով նախատեսված լիազորությունները,
7) ոստիկանության անչափահասների գործերով զբաղվող ծառայությունների հետ համատեղ քննարկում է մուրացիկ, թափառաշրջիկ, իրավախախտ, հանցագործություն կատարած, ինչպես նաև հանցագործությունից տուժած երեխաների տեղավորման խնդիրները,
8) աջակցում է Երևան քաղաքում թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկված երեխաների պաշտպանության և կանխարգելման նպատակով իրականացվող ծրագրերին, ըստ անհրաժեշտության՝ օրենսդրությամբ սահմանված կարգով և դեպքերում ուղղորդում թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկված երեխային կամ դեպքը,
9) երեխաների պաշտպանության ազգային հանձնաժողովին է ներկայացնում բաժնի գործունեության մասին տարեկան հաշվետվություն,
10) իրականացնում է առանց ծնողական խնամքի մնացած երեխաների հաշվառում, խնամքի տրամադրման վերաբերյալ կատարում ուսումնասիրություն և տրամադրում համապատասխան եզրակացություն, ինչպես նաև իրականացնում է օրենսդրությամբ ու սույն կանոնադրությամբ նախատեսված այլ գործառույթներ,
11) Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միջնորդության հիման վրա կազմակերպում է առանց ուղեկցողի և ընտանիքից անջատված անչափահաս ապաստան հայցողների տեղավորումն ու խնամքը,
12) վարչական շրջանի բաժինների միջոցով իրականացնում է խնամակալի կամ հոգաբարձուի ընտանիքում բնակվող երեխայի խնամքի և դաստիարակության նկատմամբ վերահսկողություն,
13) վարչական շրջանի բաժինների միջոցով աջակցում է երեխաների ծննդյան վկայականների ձեռքբերմանը՝ դրանց բացակայության դեպքերում,
14) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ:
12. Սոցիալական պաշտպանության բաժինը, Վարչության նպատակին ու խնդիրներին համապատասխան, իրականացնում է հետևյալ գործառույթները.
1) աջակցում է գործազուրկների հաշվառման և բնակչության զբաղվածության հետ կապված խնդիրների լուծմանը,
2) հայտնաբերում է սոցիալական աջակցության կարիք ունեցող անձանց և ընտանիքներին,
3) սոցիալական աջակցության կարիք ունեցող անձանց և ընտանիքներին՝ դժվարություններ հաղթահարելու իրենց կարողությունները զարգացնելու, ինչպես նաև կարիքների բավարարման նպատակով՝ մշակում և իրականացնում է սոցիալական ծրագիր,
4) աջակցում է համայնքում ծնելիության և բազմազավակության խթանմանը,
5) մշակում և իրականացնում է պաշտպանության մարտական գործողությունների հետևանքով, մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կամ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքի, հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողի կամ նրա ընտանիքի, ինչպես նաև մեծ Հայրենական մեծ պատերազմի մասնակցի և նրան հավասարեցված անձանց համար սոցիալական աջակցության ծրագրեր,
6) աջակցում է Երևան քաղաքում հաշմանդամություն ունեցող անձանց՝ հասարակական կյանքին մասնակցության խթանմանը, ինչպես նաև իրականացնում է համապատասխան ծրագրեր հաշմանդամություն ունեցող անձանց համար հավասար հնարավորությունների և մատչելի պայմանների ապահովելու ուղղությամբ,
7) միջոցառումներ է ձեռնարկում Երևան քաղաքում կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հնարավորությունների ապահովման պետական քաղաքականության իրագործման ուղղությամբ,
8) աջակցում է Երևան քաղաքում ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում բռնության կանխարգելման նպատակով իրականացվող ծրագրերին, ըստ անհրաժեշտության՝ օրենսդրությամբ սահմանված կարգով և դեպքերում ուղղորդում ընտանիքում բռնության ենթարկված անձին կամ դեպքը,
9) աջակցում է Երևան քաղաքում մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկված անձանց պաշտպանության և մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման կանխարգելման նպատակով իրականացվող ծրագրերին, ըստ անհրաժեշտության՝ օրենսդրությամբ սահմանված կարգով և դեպքերում ուղղորդում մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկված անձին կամ դեպքը,
10) աջակցում է Երևան քաղաքում փախստականների ինտեգրմանը,
11) կազմակերպում է քաղաքային սոցիալական ապահովության հաստատությունների և կազմակերպությունների գործունեությունը,
12) ապահովում է Երևան քաղաքում բարեգործական ծրագրեր իրականացնող իրավաբանական կամ ֆիզիկական անձանց հետ սոցիալական գործընկերությունը,
13) Երևանի ավագանու հաստատված կարգի համաձայն իրականացնում է կամավոր խնդիրների լուծման նպատակով սոցիալական աջակցության ծրագրեր,
14) հավաքագրում և վերլուծում է Երևան քաղաքում սոցիալական պաշտպանության բնագավառի խնդիրները, որոնց հիման վրա մշակում և իրականացնում է տեղական սոցիալական ծրագրեր,
15) կազմակերպում է սոցիալական պաշտպանության բնագավառում Երևանի քաղաքապետին կից ստեղծված հանձնաժողովների և խորհուրդների աշխատանքները՝ օրենքով սահմանված կարգով,
16) համայնքի սոցիալական աշխատողի միջոցով իրականացնում է «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված լիազորություններ,
17) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ:
Երեխաների և սոցիալական պաշտպանության վարչության 2024 թվականի հունվար-մարտ ամիսների գործունեությունը
Սոցիալական պաշտպանության ոլորտ
Վարչության կողմից 2024 թվականի հունվար-մարտ ամիսների ընթացքում իրականացվել են 2024 թվականի Երևան համայնքի բյուջեով նախատեսված մի շարք ծրագրեր, կազմակերպվել միջոցառումներ, համագործակցություններ միջազգային և տեղական հասարակական կազմակերպությունների հետ։
1. Երևան համայնքի երեխաների և սոցիալական պաշտպանության համակարգի արդյունավետ կառավարման և շարունակական զարգացմանն ուղղված՝ վարչական շրջանների մասնագետների մասնագիտական կարողությունների և հմտությունների զարգացման նպատակով նախապատրաստական աշխատանքներ են իրականացվել վերապատրաստման դասընթացների կազմակերպման ուղղությամբ․ կազմվել է դասընթացների կազմակերպման տեխնիկական բնութագիր՝ գնման գործընթաց իրականացնելու նպատակով։
2. Տարբեր սոցիալական խմբերի համար Երևան համայնքում որակյալ սոցիալական ծառայությունների կազմակերպման նպատակով՝
• Հաշմանդամություն ունեցող անձանց ուղղված ծրագրերի շրջանակներում՝ սոցիալական տաքսի ծառայության կազմակերպման նպատակով կազմվել է տեխնիակական բնութագիր և ներկայացվել գնման հայտի։
• Տարեցներին ուղղված ծրագրերի շրջանակում ՀՀ տեսարժան վայրեր շրջագայություններ կազմակերպելու նպատակով կազմվել է տեխնիկական բնութագիր և CPV սահմանելու նպատակով ներկայացվել է գրություն։
• Պատերազմից տուժած ընտանիքներին ուղղված ծրագրի շրջանակներում՝ կենցաղային և բնակարանային պայմանների բարելավման և հարմարեցման նպատակով իրականացվել են նախապատրաստական աշխատանքներ՝ Երևանի վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի երեխաների և սոցիալական պաշտպանության բաժինների միջոցով իրականացվել է կարիքների գնահատում, շահառուների ընտրության գործընթացը շարունակվում է, հաջորդ եռամսյակում նախատեսվում է կարիքների հիման վրա կազմել տեխնիկական բնութագիր և ներկայացնել գնման գործընթացի։
• Հոգեբանական/ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց ուղղված ծրագրի շրջանակներում հոգեբանական և հոգեբուժական ծառայությունների մատուցման կազմակերպման նպատակով իրականացվել են նախապատրաստական աշխատանքներ՝ սահմանվել են շահառուների ընտրության չափորոշիչներ, կազմվել է՝ տեխնիկական բնութագիր և ներկայացվել գնման գործընթացի:
3. Սոցիալական աջակցության կարիք ունեցող ընտանիքներին կայուն եկամուտ ապահովելու նպատակով զբաղվածության ծրագրերի շրջանակում վերոնշյալ ընտանիքներին տարբեր մասնագիտությունների ձեռքբերման և համապատասխան աշխատանքային գործիքների տրամադրման նպատակով՝ վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի երեխաների և սոցիալական պաշտպանության բաժինների կողմից իրականացվել են ծրագրի շահառուների հայտնաբերմանն ու նրանց կարիքների գնահատմանն ուղղված նախապատրաստական աշխատանքներ: Տեխնիկական բնութագրերի կազմման աշխատանքներն ընթացքի մեջ են:
4. Հասարակական կազմակերպությունների հետ համագործակցության շրջանակում, Երևան համայնքի հետ համատեղ իրականացվել են սոցիալական ծրագրեր՝ ուղղված սոցիալական աջակցության կարիք ունեցող տարբեր խոցելի խմբերին՝
• «Փրկություն» հաշմանդամ երեխաների և երիտասարդների կենտրոն բաերգործական ՀԿ-ին 26.02.24թ Փ 1, 18.03.24թ. Փ2 ն նվիրատվության պայմանագրերով տրամադրվել է աջակցություն՝ կոմունալ ծառայությունների փոխհատուցման նպատակով /գազ, ջուր և կապի ծառայություններ/:
• «Հանս Քրիստիան Կոֆոեդ» Բարեգործական հիմնադրամ ՀՄԴ-ին 26.02.24թ. Կ 1 նվիրատվության պայմանագրով տրամադրվել է աջակցություն՝ կոմունալ ծառայությունների փոխհատուցման նպատակով:
• «Հայաստանի խուլերի միավորում» ՀԿ-ին 06.03.24թ. ՀԽՄ-1 նվիրատվության պայմանագրով տրամադրվել է աջակցություն՝ Հայաստանի ամբողջ տարածքում, լսողության խնդիրներ ունեցող անձանց ժեստերի լեզվի թարգմանության հեռավար ծառայություն մատուցելու նպատակով:
5. Արագ արձագանքման կարիք ունեցող խոցելի խմբերին ծառայությունների մատուցման կազմակերպման նպատակով նախատեսված համայնքային ծառայությունների ներդրման նպատակով նախատեսվում է համագործակցել միջազգային կառույցների հետ՝ հետազոտությունների իրականացման նպատակով:
6. Երևան քաղաքի սոցիալական աջակցության վերաբերյալ կամավոր խնդիրների լուծմանն ուղղված ծրագրերի իրականացման շրջանակներում 24.06.20թ. 253-Ն Երևանի քաղաքապետին կից հասարակական կարգով գործող սոցիալական աջակցության տրամադրման խորհրդի կազմավորման և գործունեության կարգն ու լիազորությունները սահմանելու մասին որոշման մեջ կատարվել են փոփոխություններ 26.12.23թ. 38-Ն որոշմամբ՝ ավելացվել է հանձնաժողովի անդամների քանակը՝ սահամանելով 17: 13.03.24թ. 950-Ա որոշմամբ հաստատվել է Երևանի քաղաքապետին կից հասարակական կարգով գործող սոցիալական աջակցության տրամադրման խորհրդի անհատական կազմը: Խորհրդի նիստը նախատեսվում է կազմակերպել հաջորդ եռամսյակի ընթացքում:
Սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվել են նաև այլ աշխատանքներ, ըստ որի՝
• Արցախում 2023թ-ի սեպտեմբերի 25-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով մահացած անձանց հարազատներին ֆինանսական աջակցություն տրամադրելու նպատակով վարչության կողմից իրականացվել է փաստաթղթերի հավաքագրման, ամփոփման գործընթացը և տվյալները փոխանցվել «Երևան» հիմնադրամին, 84 մահացած անձանց հարազատների տրամադրվել է ֆինանսական աջակցություն, դիմումների ընդունման գործընթացը շարունակվում է:
• Երևան համայնքի սոցիալական աջակցության կարիք ունեցող 4163 ընտանիքի/ 16089 անձի տրամադրվել է աջակցություն:
• 2023թ-ից իրականացվել են աշխատանքներ և ձեռք են բերվել Ամանորյա տոներին նվիրված Սպենդիարյանի անվան ազգային ակադեմիական օպերայի և բալետի թատրոնի «Մուկ օպերա», «Մարդուկ Ջարդուկ» միջոցառումների 2140 տոմսեր՝ տարբեր խոցելի խմբերին տրամադրելու նպատակով:
• 2023թ-ից իրականացվել են աշխատանքեր Չինաստանի դեսպանատան կողմից ստացված աջակցության միջոցով Արցախից տեղահանված ընտանիքներին թվով 340 երեխաների ձմեռային բաճկոններ տրամադրելու նպատակով:
• Կանանց տոներին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով տարբեր խոցելի խմբերին տրամադրվել են 5000 տոմսեր:
• Կազմակերպվել են շահառուների ընդունելություններ՝ իրականացվել կարիքների գնահատում, տրվել համապատասխան խորհրդատվություններ և ուղղորդումներ:
• Բաժնի կողմից իրականացվել են այցեր վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի երեխաների և սոցիալական պաշտպանության բաժիններ՝ բարդ դեպքերի, իրականացվող աշխատանքների, ծրագրերի վերահսկողության, սուպերվիզիայի իրականացման նպատակով: Իրականացվել է մեթոդական համակարգում:
• Բաժնի կողմից իրականացվել են վերահսկողական այցեր ՀԿ-ներ, որոնց վարչության կողմից տրամադրվել են դրամական աջակցություններ՝ խոցելի խմբերին ծառայություններ մատուցելու նպատակով:
• Երեխաների և սոցիալական պաշտպանության վարչության աշխատակիցները նշված եռամսյակում մասնակցել են տարբեր քննարկումների, հանդիպումների և դասընթացների:
• Սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցություն է իրականացվել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, Արդարադատության, Ներքին գործերի նախարարությունների, վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի, միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների, ինչպես նաև ոլորտում ակտիվ գործունեություն ծավալող միջազգային, հասարակական և այլ կազմակերպությունների հետ:
Երեխաների պաշտպանության ոլորտում իրականացված աշխատանքների նկարագրություն
Երեխաների պաշտպանության ոլորտում համագործակցություն է իրականացվել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի, արդարադատության նախարարությունների, ՀՀ ոստիկանության անչափահասների գործերով բաժինների, վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի, միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների, մանկատների, երեխաների խնամքի և աջակցության կենտրոնների, ինչպես նաև ոլորտում ակտիվ գործունեություն ծավալող կազմակերպությունների հետ:
Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 22.06.2006թ. N 962-Ն որոշմամբ հաստատված կարգը՝ վարչական շրջանների կողմից ներկայացված տեղեկատվության համաձայն հաշվառվել է առանց ծնողական խնամքի մնացած 16 երեխա, առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող 9 անձ:
Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 25.09.2015թ. N 1112-Ն որոշմամբ հաստատված կարգը /հավելված 1/՝ 8 երեխայի տրվել է երեխաների խնամքի հաստատությունում տեղավորվելու մասին եզրակացություն:
Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 18.03.2010թ. N 269-Ն որոշմամբ հաստատված կարգը /հավելված 1/՝ քաղաքացիների կողմից ներկայացված փաստաթղթերը և կենսապայմանների ուսումնասիրության ակտերը, ինչպես նաև միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների կողմից ներկայացված եզրակացությունները՝ տրվել է երեխա որդեգրելու հնարավորության մասին 5 դրական եզրակացություն, հաշվառման է վերցվել երեխա որդեգրել ցանկացող 9 անձ: Նշված կարգի համաձայն կազմվել և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն է ուղարկվել թվով 10 հարցում՝ երեխային տեսակցելու և որդեգրման հնարավորությունը պարզելու համար: Նույն կարգի համաձայն հաշվառվել է որդեգրման ենթակա 2 երեխա:
Հիմք ընդունելով ՀՀ ընտանեկան օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասը՝ տրվել է որպես որդեգրել ցանկացող հաշվառված անձի և որդեգրման ենթակա երեխայի անձնական շփումների փաստի վերաբերյալ 1 եզրակացություն:
Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 03.10.2019թ. N 1371-Ն և 13.06.2019թ. N 751-Ն որոշումները՝ որպես խնամատար դառնալ ցանկացող հաշվառված անձանց դիմումների հիման վրա կնքվել է առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց մասնագիտացված խնամատարության 2 պայմանագիր՝ խնամատար ծնողների և Երևանի քաղաքապետի միջև: Խնամատարության պայմանգրերի ժամկետը երկարացնելու համար կնքվել է 14 համաձայնագիր:
Հիմք ընդունելով ՀՀ ընտանեկան օրենսգրքի 128.1 և 139.1 հոդվածը, ինչպես նաև ՀՀ կառավարության 13.06.2019թ. N 751-Ն որոշումը՝ իրականացվել է խնամատար ընտանիքում խնամվող երեխայի՝ հոգեզավակի կյանքի, առողջության, դաստիարակության և կենսապայմանների նկատմամբ վերահսկողություն, ինչպես նաև որդեգրողի ընտանիքում որդեգրված երեխայի խնամքի նկատմամբ վերահսկողություն:
Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների տվյալները մուտքագրվել են «Մանուկ» տեղեկատվական համակարգում, ըստ անհրաժեշտության կատարվել են համապատասխան փոփոխություններ:
Հիմք ընդունելով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից տրամադրված 2024 թվականի ՀՀ պետական բյուջեից դրամաշնորհի մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ պայմանագրեր կնքած՝ «Երեխաների խնամքի ցերեկային ծառայություններ» ծրագրի շրջանակներում պատվիրակված ծառայություններ իրականացնող հասարակական կազմակերպությունների /«Առաքելություն Հայաստան» ԲՀԿ-ի և «ՍՕՍ- մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամ/ ցանկը՝ երեխաների պաշտպանության գործընթացում իրականացվել են համապատասխան ուղղորդումներ:
Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների իրավունքների և շահերի պաշտպանության նպատակով բաժինն ապահովել է գործող օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունների իրականացումը: Վարչական շրջանների խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների հետ քննարկվել են բացահայտված ԿԴԻՀ երեխաների դեպքերը և իրականացվել է ուղղորդում համապատասխան պետական և հասարակական կառույցներ՝ անհրաժեշտ ծառայություններ ստանալու նպատակով: Բաժնի աշխատակիցները մասնակցել են վարչական շրջանների խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների այն նիստերին, որտեղ քննարկվել են երեխայի հետ կապված հատուկ դեպքեր: Պարբերաբար տրամադրվել են մասնագիտական խորհրդատվություն և մեթոդական աջակցություն խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովներին և վարչական շրջանների երեխաների և սոցիալական պաշտպանության բաժնի աշխատակիցներին:
Երեխաների պաշտպանության վերաբերյալ տարբեր խնդիրներով Երևանի քաղաքապետարան դիմած քաղաքացիներին տրամադրվել է խորհրդատվություն: Բաժինը մասնակցել է երեխաների պաշտպանության ոլորտին առնչվող հանդիպումներին, քննարկումներին,խորհրդատվություններին:
«Հանրակրթական դպրոցներում երեխաների իրավունքների վերաբերյալ իրազեկվածության բարձրացում» ծրագրի իրականացման վերաբերյալ քննարկում է տեղի ունեցել աշխատակազմի հանրակրթության վարչության հետ: