Ջազային երաժշտություն՝կանանց և աղջիկներին

07.04.2014

Մայրության և գեղեցկության տոնին նվիրված միջոցառումների շարքը, որոնք ամբողջ օրվա ընթացքում հազարավոր կանանց ու աղջիկների ժպիտներ ու բարձր տրամադրություն փոխանցեցին, շարունակվում էր նաև երեկոյան: Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Արմենիա բժշկական կենտրոնին հարող զբոսայգում կազմակերպված համերգային ծրագրի ընթացքում հնչել են ջազային կատարումներ: Սիրված երգչուհիԱրփին ՀայՈւեյ նվագախմբի հետ նոր ու հետաքրքիր ջազային մոտեցմամբ է մատուցել նաև ժողովրդական երգերի շարանը: Պարային ռիթմերը անտարբեր չեն թողել անգամ մեծահասականերին, ովքեր համերգն ունկնդրելու են շտապել իրենց թոռնիկների հետ:

Համերգը վայելող կանայք իրենց շնորհակալությունը փոխանցելով տոնական միջոցառումների գլխավոր կազմակերպչին, Երևանի քաղաքապետարանին՝ ի դեմս քաղաքապետ Տարոն Մարգարյանի, ընդգծել են, որ տոնական այս մեկ օրը, հաղորդած դրական լիցքերով ու վառ գույներով, հաստատապես երկարեցրել է իրենց կյանքը՝ նաև ևս մեկ անմոռանալի օրվա էջ գրելով իրենց կյանքի պատմության մատյանում:

Օրվա բարձր տրամադրությանը նոր լիցք է հաղորդել հատուկ տոնական օրը վերագործարկված շատրվանը:

 

Երևանիքաղաքապետարանիտեղեկատվության
ևհասարակայնությանհետկապերիվարչություն

 

Տեսանյութ

Ջազային երաժշտություն՝կանանց և աղջիկներին