Նորություններ
Երևանյան պատվիրակությունն այցելել է Հայաստանի էսպլանադ՝ ծաղիկներ խոնարհել Կոմիտաս վարդապետի հուշարձանին
Փարիզում գտնվող Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունն այցելել է Հայաստանի էսպլանադ՝ ծաղիկներ խոնարհել հայ ազգային դասական երաժշտական դպրոցի հիմնադիր, մեծ երգահան Կոմիտաս վարդապետի հուշարձանին:
Քննարկում՝ «Կարմրուկը որպես վարակիչ հիվանդություն, բուժում և պրոֆիլակտիկ պատվաստում» թեմայով
Եվրոպական իմունոկանխարգելիչ շաբաթվա համատեքստում «Մալաթիա-Սեբաստիա» մանկական առողջության կենտրոնում կայացել է քննարկում՝ «Կարմրուկը որպես վարակիչ հիվանդություն, բուժում և պրոֆիլակտիկ պատվաստում» թեմայով:
Շների համար նոր զբոսայգի՝ Քանաքեռ-Զեյթունում
Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Մինաս Ավետիսյանի անվան զբոսայգու հարակից տարածքում շների համար նոր զբոսայգի է կառուցվում:
«Մեկ վազք» կիսամարաթոնով պայմանավորված՝ կենտրոնի որոշ փողոցներ առանձին ժամերի փակ կլինեն
Հարգելի՛ քաղաքացիներ, մայիսի 19-ին Երևանում անցկացվող «Մեկ վազք» («One run») միջազգային կիսամարաթոնով պայմանավորված՝ ժամը 09:00-14:00-ն ընկած ժամանակահատվածում փակ կլինեն մայրաքաղաքի փոքր կենտրոնի հետևյալ հատվածները. Հանրապետության հրապարակից՝
«Կասկադ»-ի ամբողջական կառուցումը` ֆրանսիացի հեղինակավոր ճարտարապետի պատկերացմամբ. քաղաքապետ Ավինյանը հանդիպել է Ժան-Միշել Վիլմոտի հետ
Փարիզում գտնվող Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այցելել է «WILMOTTE & ASSOCIÉS ARCHITECTES» ճարտարապետական կազմակերպություն, հանդիպել ֆրանսիացի հեղինակավոր ճարտարապետ Ժան-Միշել Վիլմոտին, ով ճարտարապետների խմբի հետ Երևան էր այցելել վերջերս՝ տեղում ծանոթանալու «Կասկադ» համալիրի ու Նորագյուղ թաղամասի տարածքներին:
«Երևանի քաղաքապետի գավաթ». բադմինթոնի մրցումներ
«Երևանի քաղաքապետի գավաթ» միջազգային մրցաշարի շրջանակում մեկնարկել են բադմինթոնի մրցումները: Մանկապատանեկան մրցաշարին մասնակցում է 65 մարզիկ՝ Հայաստանից, Վրաստանից, Բուլղարիայից, Կիպրոսից և Մալդիվներից: «Երևանի քաղաքապետի գավաթ»-ը կազմակերպվում է միջազգային ֆեդերացիաների հետ համագործակցությամբ և կընթանա միջազգային սահմանված կանոնակարգերով:
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Իլ դը Ֆրանս շրջանի նախագահ Վալերի Պեկրեսի հետ
Արտաքին կապերՊաշտոնական այցով Ֆրանսիայում գտնվող Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Իլ դը Ֆրանս շրջանի նախագահ Վալերի Պեկրեսի հետ: Հանդիպման շրջանակում անդրադարձ է կատարվել երկուստեք գործակցությանն ու նախանշվել առաջիկա անելիքները:
Երևանը պատրաստ է ընդլայնել Քիշնևի հետ գործակցությունը. նախապատրաստվում է փոխգործակցության համաձայնագիր
Արտաքին կապերԵրևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանն ընդունել է ՎԶԵԲ տարեկան համաժողովին մասնակցելու նպատակով Երևանում գտնվող Քիշնևի քաղաքապետ Իոն Չեբանի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել են նաև Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը, Մոլդովայում Հայաստանի պատվավոր հյուպատոս Թաթուլ Դավոյանը, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ:
Երևանյան պատվիրակությունն այցելել է Միսաք Մանուշյանի և կնոջ՝ Մելինե Մանուշյանի շիրիմներին
Փարիզում գտնվող Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունն այցելել է Ֆրանսիայի մեծագույն գործիչների պանթեոն, որտեղ ամփոփված են հայ բանաստեղծ, Ֆրանսիայի ազգային հերոս Միսաք Մանուշյանի և կնոջ՝ Մելինե Մանուշյանի աճյունները:
Երևանի մարդիկ. մանկական նյարդավիրաբույժը
Բարձր հարկերից ընկած, ավտովթարներից տուժած և գանգուղեղային տարբեր վնասվածքներով հարյուրավոր երեխաներ փրկվել են Մարգար Մարտիրոսյանի համառ պայքարի շնորհիվ:
Մայիսի 15-ին՝ ժամը 15:00-ից մինչև 20:00-ն Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի
Հարգելի համաքաղաքացիներ, Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ընթացող ՎԶԵԲ միջազգային համաժողովի շրջանակներում կազմակերպված միջոցառման առնչությամբ Օպերայի և բալետի ազգային
Երևանի քաղաքապետի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը մեկնել է Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզ
Քաղաքապետ Տիգրան Ավինյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը մայիսի 15-ից 19-ը կլինի Երևանի գործընկեր Փարիզ քաղաքում: Այցի ընթացքում Երևան