Պահոց

Հանրային քննարկման հրավեր

14.05.2024

2024թ. հունիսի 14-ին՝ ժամը 10:00-ին, համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքով (21.06.2014թ. Հ0-110-Ն) և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգի, Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի նստավայրում (հասցե՝ Երևան, Ա. Սարգսյանի փ. 5) տեղի կունենա «Օֆիս Քեյր» ՍՊԸ-ի (հասցե՝ Երևան, Թերլեմեզյանի փ. 1/1) կողմից ներկայացված՝ Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Գ.Հասրաթյան փողոց 3 հասցեում հասարակական նշանակության շինություն կառուցելու նախատեսվող գործունեության վերաբերյալ («Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 4-րդ մասի 8-րդ կետ) առաջին հանրային լսումը: Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ՝ զանգահարելով (+374) 55858115:
Շահագրգիռ հանրության կողմից առաջարկությունները, դիտողությունները և կարծիքները կարող են ներկայացվել բանավոր՝ հանրային քննարկման ընթացքում կամ գրավոր՝ ծանուցումից հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում: Համայնքի ղեկավարի կողմից հանրային լսման համար լիազորված անձ՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության գլխավոր մասնագետ-էկոլոգ Էլլադա Արամյան (էլ.փոստի հասցե՝  ellada.aramyan@yerevan.am,  հեռ․՝ 011-514-263):