Մինչբժշկական հմտություններ՝ Երևանի արվեստի դպրոցների ուսուցիչների համար
Սայաթ-Նովայի անվան երաժշտական և մի շարք այլ արվեստի դպրոցներում բուժկետեր չկան, այդ պատճառով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչությունը մշակույթի և տուրիզի վարչության հետ մշակել է ծրագիր, որի նպատակը ուսուցիչներին մինչբժշկական հմտություններ սովորեցնելն է։
Ծրագրի ընթացքում վարչությունների աշխատակիցները համատեղ լսում են ուսուցիչներին ու գրանցում խնդիրները։ Արդեն ամբողջական պատկեր ունենալուց հետո շտկվելու են բոլոր բացթողումները։
Վարչության նպատակն է նաև մինչև տարեվերջ այդպիսի ևս մեկ ծրագիր իրականացնել՝ այս անգամ ներառելով նաև մանկապարտեզները։